Էս տղեն նորանկախ Հայաստանի ամենաուժեղ ֆուտբոլիստն է, իսկ ո՞վ ես դու
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս տղեն նորանկախ Հայաստանի ամենաուժեղ ֆուտբոլիստն է: Եթե դուք գոնե մի քիչ ֆուտբոլից հասկանում եք, ապա վստահ կգիտակցեք, որ մոտակա 10 տարին ոչ մի այլ հայ ֆուտբոլիստ դժվար թե խաղա Եվրոպա Լիգայի եզրափակչում, էդ եզրափակչում դառնա ֆանտաստիկ գոլի հեղինակ, հաղթի այդ եզրափակիչը, հետո էլ Եվրոպա Լիգայի գավաթը ձեռքին ու եռագույնը թիկունքին հայտնվի ամբողջ աշխարհի մամուլի էջերին:
Բունդեսլիգայի տարվա ֆուտբոլիստ էլ դժվար թե մոտակա 10-20 տարին ունենանք: Դժվար ունենանք առաջիկա տասնամյակում ֆուտբոլիստ, որի կարիճի հարվածով գոլը համարվի Անգլիական Պրեմիեր Լիգայի բոլոր ժամանակների 50 լավագույն գոլերից մեկը: Մի խոսքով: Ինչպես և Արթուր Ալեքսանյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Նազիկ Ավդալյանը և մնացած փառահեղ մարզիկները, Հենոն իր երկրի համար ունեցել է, ունի և դեռ ունենալու է մատուցած անգնահատելի ծառայություններ:
Ֆեյսբուքում չեն կերտվում իրական հաղթանակները: Իրական հաղթանակների հասնում են խաղադաշտում, գորգի ու ծանրամարտի հարթակների վրա:
Էս տղեն այդ ամեն ինչին հասել է:
Իսկ ո՞վ ես դու՝ Ֆեյսբուքից դուրս»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը