Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները 3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղից Հայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները Ամենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ում Գատուզոն վերադառնում է Ա Սերիա Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico Կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանով Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա

Գյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՌեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղիցՀայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններըԱմենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ումԳատուզոն վերադառնում է Ա ՍերիաՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. PoliticoԿարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանովԵրևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում էՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԱրսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումըՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանաԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգըԿիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների. ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացելԱլեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման՝ առաջարկվող նոր տեքստը, որը կդրվի քվեարկությանԱդրբեջանի տարածքով տարանցմամբ պարարտանյութերի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 %-ով. Ռոմանոս ՊետրոսյանՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալԱզատազրկում հանուն սիրոԹրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրըԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքինChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունըԻտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակներըՄահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրինՄասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջՄբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի ՌոնալդոյինԿանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնըԲեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբՍոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԸնտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր ՍաքունցԽստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասինՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲԾեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայքԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերըՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելովԸնդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. ԳալջյանՓաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասինԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելԿմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. ԿոսՊետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ով
Հայաստան

Հենոյի հայրենասիրությունը շատ ավելի վեր է, քան այս կամ անձի հետ նրա հարաբերությունը

Կարծես թե ժամանակակից հայ սորոսականների վարկաբեկման թիրախում են հայտնվել ոչ միայն Արցախի գոյամարտի և առհասարակ մեր հաղթանակած բանակի հերոսները, այլ նաև ցանկացած, այդ թվում սպորտի բնագավառի մեր ազգային պարծանքները՝ Արթուր Ալեքսանյան, Ռոման Ամոյան, այժմ նաև Հենրիկ Մխիթարյան ... մինչև ու՞ր, մինչև ե՞րբ: Այս մասին ֆեյսբուքում գրել է Ռուբեն Հայրապետյանը։

«Մեծ ափսոսանք ու զայրույթ եմ ապրում հետևելով համացանցում վարվող ակտիվ քննարկումներին՝ կապված Հենրիկ Մխիթարյանի ազգային հավաքականի առաջիկա հավաքին չմիանալուն: Բանը հասել է նրան, որ հայկական ֆուտբոլի և ողջ հայության պարծանքի հասցեին գրվում են վիրավորական ու զրպարտիչ մեկնաբանություններ, հնչեցվում են նրա կողմից մեր ֆուտբոլին ու մեր հայրենիքին մատուցած ծառայությունների անուրանալի մեծ դերակատարությունը նսեմացնող հայտարարություններ:

Չիմանալով անգամ Հենոյի հավաքին չմիանալու պատճառների մասին, կարող եմ համոզված ու վստահ պնդել, որ նա կարող էր դա անել միայն շատ ծանրակշիռ դրդապատճառների կամ այդ մասնակցությունը անհնարինության աստիճանին համարժեք դարձնող հանգամանքների առկայության դեպքում: Եվ պետք է հիասթափեցնեմ այն պնդումների հեղինակներին, թե Հենոյի որոշման պատճառը կարող էր լինել իմ կամ այլոց հետ լավ կամ վատ հարաբերությունը, որովհետև Հենոյի հայրենասիրությունը շատ ավելի վեր է, քան այս կամ անձի հետ նրա հարաբերությունը: Եվ առհասարակ, նա իմ ճանաչած և բոլոր ժամանակների ամենահայրենասեր հայ ֆուտբոլիստներից մեկն է, ով ոչ մեկ անգամ է դա ապացուցել ինչպես դաշտում և այնպես էլ դրանից դուրս: Հասկանանք ու գնահատենք նաև, որ նա շատ հաճախ դա արել է՝ վտանգելով իր առողջությունն ու վեր կանգնելով նեղ անձնական շահերից: Հենոն եզակի այն հայրենասերներից է, ով գիտի բարեգործություն անել, ով գիտի բարեգործություն անել և շատ հաճախ անգամ դրա մասին չխոսել: Նա երբ պետք էր՝ Արցախում էր, երբ պետք՝ Հայաստանի որևէ մի սահմանամերձ գյուղում, մանկատանը, հիվանդանոցում, իր ժողովրդի ու իր զինվորի կողքին: Եվ նույնիսկ այն հանգամանքը, որ անձը, որը հենց այդ նույն օրերին ակտիվորեն ու բացահայտ հանդես էր գալիս Արցախի Հանրապետության և հայոց բանակի դեմ, իսկ այսօր զբաղեցնում է ՀՖՖ նախագահի աթոռը՝ չէր կարող Հենոյի համար պատճառ հանդիսանալ չմիանալու ազգային թիմին:

Կարծես թե ժամանակակից հայ սորոսականների վարկաբեկման թիրախում են հայտնվել ոչ միայն Արցախի գոյամարտի և առհասարակ մեր հաղթանակած բանակի հերոսները, այլ նաև ցանկացած, այդ թվում սպորտի բնագավառի մեր ազգային պարծանքները՝ Արթուր Ալեքսանյան, Ռոման Ամոյան, այժմ նաև Հենրիկ Մխիթարյան ... մինչև ու՞ր, մինչև ե՞րբ:

Համոզված եմ, որ անկախ ՀՖՖ ղեկավարության կողմից Հենրիկ Մխիթարյանի առաջիկա հավաքից բացակայելու լուրի ոչ կոմպետենտ, կամ որ շատ ավելի վատ է՝ միտումնավոր լղոզված ներկայացնելու հանգամանքից և անկախ նրանից, որ լուրը համացանցում բացասական նոտայով ակտիվ հրահրողներից էին նաև որոշ ՀՖՖ աշխատակիցներ և ՀՖՖ ներկայիս ղեկավարության որոշ ընկերներ՝ միևնունն է, մենք բոլորս դեռևս երկար (իմ կարծիքով առնվազն 5-6 տարի) ենք վայելելու Հենոյի գեղեցիկ խաղը լավագույն Եվրոպական ակումբներում, դեռևս շատ ՀՖՖ ներկայիս անբարտավան ղեկավար աշխատակիցներ կճանապարհվեն նրա կողմից, և որ ամենակարևորն է, համոզված եմ, որ դեռևս բազմաթիվ անգամներ ենք տեսնելու մեր սիրելի Հենոյին ավագի թևկապով մեր սիրելի ազգային հավաքականի հաղթանակները առաջնորդելիս:

Կոչ եմ անում և խնդրում բոլոր իմ համախոհներին և հայկական ֆուտբոլի բոլոր ազնիվ երկրպագուներին աջակցել Հենրիկ Մխիթարյանին»: