Ես անձամբ եմ հետամուտ լինելու մինչև վերջ, որ այսօր բոլոր ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվության ենթարկվեն
Բազմաթիվ անգամ արտահայտվել եմ այն ոգով, որ հաջորդ իշխանափոխությունից հետո պետք է բացառել հետապնդումները, որոնք հնարավոր է ունենան քաղաքական երանգ։ Համոզված եմ, որ հաջորդ իշխանությունը լինելու է ազգային, պետականամետ ու լինելու է բավականաչափ ուժեղ, որ իրեն այդ «շռայլությունը» թույլ տա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Մի օր մենք պետք է սպիտակ գիծը քաշենք, քաղաքական պայքարում հետապնդումներից զերծ մնանք ու կարողանանք ներել։
Բայց ես անձամբ եմ հետամուտ լինելու մինչև վերջ, որ այսօր ապօրինի հրահանգներ կատարող «գործիքները» պատասխանատվության ենթարկվեն։
Ասածս կապ չունի այն ամենի հետ, ինչ ես հիմա ամեն օր տեսնում եմ, կապ չունի այդ աղաղակող ապօրինությունների հետ, որոնց բախվում եմ, կապ չունի այն «դավանափոխների» հետ, ում վայրագություններին ամեն օր բախվում եմ, առավել ևս բացարձակ կապ չունի վրեժի հետ, այդ տարիքից ու գիտակցությունից դուրս եմ վաղուց։
Պարզապես հասկացել եմ մի բան` այդ «կատարողները» պետք է պատասխան տան, պատասխանն էլ ցուցադրական, ուսանելի ու խիստ դաժան պետք է լինի, որպեսզի մենք կարողանանք ապագայում այլևս ձերբազատվենք պատվեր կատարող, իշխանությանը հաճոյացող «գեղցի», անգիտակից գործիքներից»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը