Մեր ժողովրդի բախտը բերել է, որ համաշխարհային համաճարակի ժամանակ, Աստված մեզ ուղարկեց հենց Արսեն Թորոսյանին
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գնում է արձակուրդ. իհարկե, այստեղ չկա որևէ ատառոց երևույթ և զարմանալի է տարբեր գործիչների կասկածները, թե իբր հակասություններ են առաջացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արսեն Թորոսյանի միջև , հատկապես, եթե հաշվի առնենք նախարարի բարձր պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը ոչ միայն իր մասնագիտությանն , այլև իր հարազատ հայ ժողովրդի առջև։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Համոզված եմ, որ մեր ժողովրդի բախտն ուղղակի բերել է, որ համաշխարհային համաճարակի ժամանակ, Աստված մեզ ուղարկեց հենց Արսեն Թորոսյանին։ Մի պահ պատկերացրեք, որ համաճարակի ժամանակ մեր նախարարը լիներ , թեկուզ մասնագիտությամբ բժիշկ, մեծ փորձառություն ունեցող այլ անձ։ Միայն այս երևակայական պատկերացումից սարսափում եմ։
Չէ՞ որ, Արսեն Թորոսյանի հմուտ, կազմակերպչական բարձր հատկությունների շնորհիվ, մենք ունեցանք նվազագույն կորուստներ, ի տարբերությու մեր, ոչ միայն անմիջական հարևանների, այլև ողջ աշխարհի համեմատությամբ։ Իհարկե, համավարակը դեռ չի ավարտվել և շատ, այսպես կոչված ընդդիմադիրներ, չարախնդում են, թե այս պայմաններում, ինչպե՞ս է լքում դիրքը նախարարը։
Ուղղակի, չարակամները տեղյակ չեն համաշխարհային պատմությունից։ Այսպես, պատերազմների ամենաթունդ ընթացքում, ֆիզիկապես և բարոյապես հոգնածության պատճառներով արձակուրդ են գնացել ծովակալ Նելսոնը, ֆելդմարշալ Կուտուզովը, մարշալ Ժուկովը և այլոք։ Արձակուրդից վերադառնալուց հետո, վերոնշյալ ռազմական գործիչներն էլ ավելի նվիրվածությամբ են ծառայել հայրենիքին և հասել վերջնական հաղթանակի։ Այնպես որ, Արսեն Թորոսյանի արձակուրդից վերադառնալուց կարճ ժամանակ անց, Հայաստանը կլինի աշխարհում առաջին երկիրն, ուր արմատախիլ արված կլինի համաճարակը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...