Ո՞րն է իշխանությունների նպատակը՝ փրկե՞լ կյանքեր, թե՞ տագնապի մեջ պահել մարդկանց և անտրամաբանական որոշումներ կայացնել
Պարբերաբար բարձրաձայնվող էկոլոգիական մի շարք խնդիրների կողքին պակաս բարձրաձայնված, բայց խիստ կարևոր խնդիրներից է քաղաքային աղմուկի խնդիրը: Քաղաքերում ապրող մարդիկ 36% -ով ավելի շատ են կրում աղմուկի բացասական հետևանքները (ազդում է կյանքի միջին տևողության վրա): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը
Նա նշել է, որ հատկապես Երևանում աղմուկի խնդիրը խիստ նկատելի ու ահազանգող է: Երևանում աղմուկի բարձրացմանը նպաստող գիշերային հրավառությունների հարցն անձամբ Փաշինյանն էր խոստացել լուծել, սակայն մարդիկ շարունակում են արթնանալ հրավառության հետևանքով տագնապ առաջացնող ձայներից: Ճիշտ է՝ համաճարակի օրերին ավելի պակաս, սակայն խնդիրն այդպես էլ չլուծվեց: Շտապ օգնության մեքենաների ձայները մենք լսում ենք ապրիլ ամսից և այդ ձայները մարդկանց անընդհատ պահում են լարված, սթրեսային վիճակում կարծես թե մոտալուտ վատի գալուստն են գուժում:
«Ի վերջո, ո՞րն է այս իշխանությունների նպատակը՝ փրկե՞լ կյանքեր, թե՞ տագնապի մեջ պահել մարդկանց և պարետատան անտրամաբանական որոշումներ կայացնել:
Հ.Գ. Եվ եթե մեզ կհաջողվի չվարակվել Covid -ով 40 հոգանոց հարսանիքի ժամանակ, ապա չի հաջողվի «ջրից չոր դուրս գալ» ադրենալինի առաջացրած բացասական հետևանքներից: Կառավարությունը դա մանրակրկիտ ուսումնասիրել է, կառավարությունն ընկել է մեր հետևից: Չմոռանանք, որ 1918թ.-ին «Իսպանական գրիպը», որը սովորական գրիպ էր, 50 միլիոն մարդու կյանք խլեց, որովհետև առաջին աշխարհամարտից եկող սթրեսի հետևանքով շատ մարդիկ կորցրել էին իմունիտետը»:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...