Մարալիկի ծննդատան ապագան այդպես էլ մնացել է օդում կախված, իսկ Թորոսյանի համար առողջապահությունն ուղղակի բիզնես է
Նունե ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մարալիկի ծննդատան ապագան այդպես էլ մնացել է օդում կախված։ 7 ամիս ծննդատան աշխատակիցներին ԱՆ-ն բառի բուն իմաստով մատների վրա խաղացնում է։ Սկզբում կենտրոնի հագեցվածությունը չի համապատասխանում չափորոշիչներին, որը շատ արագ կարգավորվեց հայրենասեր Hrant Tumasyan-ի շնորհիվ, հետո համավարակը։ Էլ չեմ խոսում հարկային տեսուչ Արտյոմ Սմբատյանի հաշվարկների մասին, քանի որ երեխայի ծնունդը իր համար չոր թիվ, թվաբանություն է։ Թվաբանություն, որի արդյունքում որակապես փոխվում է մարդու կյանքը՝ դե նոր մեքենա և այլ նման բաներ։ Իսկ ծննդատան 13 աշխատակից 7 ամիս աշխատավարձ չեն ստանում, ու դա ոչ մի կերպ չի մտնում Սմբատյանի ու Թորոսյանի հաշվարկների մեջ։ Ծննդատան աշխատակիցները ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, որ Թորոսյանին բացառապես բիզնեսն է հետաքրքրում։ Այո բիզնեսը, քանի որ արդեն 7-8 ամիս անդադար կպչուն ցանկությամբ շարունակում է իր ազգադավ գործը ։ Արդեն իսկ 2019 թվականից ծննդատներ փակելու թեման Թորոսյանի համար դարձել էր ինքնանպատակ։ Դեռ 2019-ին Սրմաքեշի հետ կային և գրավոր և բանավոր պայմանավորվածություններ Գյումրիում նոր ծննդատան կառուցման վերաբերյալ։ Դե իհարկե շատ լավ է որ ունենանք նոր ժամանակակից ծննդատուն՝ հագեցած նորագույն բուժսարքավորումներով, բայց չէ որ դեռ չկա այդ կենտրոնը, իսկ Մարալիկ ԱԿ-ն փաստացի նորոգված և վերազինված կարող է գործել։ Չէ որ այդ անորոշ վիճակը ոչ միայն բուժաշխատողներին է վերաբերվում, այլ նաև տարածաշրջանի բնակիչներին, հղիներին, ովքեր միշտ վստահել են Մարալիկ ԱԿ-ի աշխատակիցներին։
Факты на лицо-վաղուց պետք է հասկացած լինեին, որ Թորոսյանի համար առողջապահությունը ԲԻԶՆԵՍ Է:
Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը