Երկու տարվա համբերատար լռությունից հետո, Սերժ Սարգսյանի անդրադարձը ապրիլյան մեր հաղթանակին, պետական նշանակություն ունեցող փակագծեր բացեց
Բացառիկ մարդիկ են, որ կարողանում են կյանքի ամենադժվարին և մարտահրավերներով շրջափուլում, հանուն պետականության ցուցաբերել խորագետ համբերատարություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:
«Երկու տարվա համբերատար լռությունից հետո, Սերժ Սարգսյանի անդրադարձը 2016 թվականի ապրիլյան մեր հաղթանակին, փակագծեր բացեց, փակագծեր որոնք իրականում պետական նշանակություն ունեն:
Սա խոսք էր պատերազմի ճանապարհ անցած պետական գործչի, անվտանգության համար պատասխանատու նախագահի և մարդու, ով լավագույնս գիտի խաղաղության ու պատերազմի գինը: Իսկ խաղաղության և պատերազմի գինը լավ գիտեն այն մարդիկ, ովքեր անցել են այդ ամենով:
Անչափ կարևոր էր նաև այն մեսիջը, որով շեշտվեց պետության անվտանգության համակարգի էլ ավելի ամրապնդման համար՝ ռազմավարական դաշնակցային-գործընկերային հարաբերությունների պահպանման, զարգացման գործոնը: Փաստացի, ՌԴ-ի կողմից մինչև 2018 թվականի ապրիլ, մեզ մեծաքանակ ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերվել: Ըստ այդ ծրագրի ՀՀ Զինված Ուժերին տրամադրվել է շուրջ 50.0000 տոննա ռազմատեխնիկական աջակցություն:
Սա փաստ է, սա կատարված աշխատանք է, սա պետական շահից բխող քաղաքականություն է, որը ամենապրոֆեսիոնալ պոպուլիստն անգամ, չի կարող մանիպուլյացնել:
Սա այն կարևորագույն քայլերից է, որով ցանկացած պետություն իր անվտանգության համակարգն է ամրապնդում, իսկ դա ժամանակին արվում էր լուռ, առանց թմբկահարելու հանրությանը:
Հ.Գ. Հիշեցի, երբ տարիներ առաջ, 2013 թվականին բուռն քննարկվում էր Հայաստանից Ստեփանակերտ չվերթներ իրականացնելու հարցի անվտանգությունը, Սերժ Սարգսյանն ասաց. «եթե տեսնեմ, որ վտանգ կա, ապա առաջին ուղևորը անկասկած հենց ես եմ լինելու»:
Այդպիսին են երկրի համար պատասխանատու, հակառակորդին ծնկի բերած, պետական մտածողություն ունեցող առաջնորդները»,- գրում է Գևորգյանը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը