Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արման Ծառուկյանը դուրս է մղել Մաքս Հոլոուեյին՝ վերադառնալով UFC-ի լավագույնների (P4P) ցանկ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և YouTube վիդեոհարթակը համագործակցության պայմանագիր են կնքել Մագնիսական փոթորիկներ և բևեռային լուսաբացներ՝ այս շաբաթվա վերջը ակտիվ կլինի Աննախադեպ սկանդալ Աֆրիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Ինչո՞ւ են տաղանդներն այսօր դժվարությամբ փայլում Հայաստանի ազգային պարալիմպիկ հավաքականը Միլանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ Հայտնի են Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի 5-րդ միջազգային հուշամրցաշարի 5 քաշային կարգերի մեդալակիրները Միլանը վերջնական որոշում է կայացրել Լեաուի հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ Հայաստանը կընդունի Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբի խաղերը The Guardian-ը մանրամասներ է հրապարակել իրանա-ամերիկյան ձախողված բանակցություններից Նա համարվում էր չափավոր և պրագմատիկ դեմք Իրանի իշխանական վերնախավում

Արման Ծառուկյանը դուրս է մղել Մաքս Հոլոուեյին՝ վերադառնալով UFC-ի լավագույնների (P4P) ցանկՖուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և YouTube վիդեոհարթակը համագործակցության պայմանագիր են կնքելՄագնիսական փոթորիկներ և բևեռային լուսաբացներ՝ այս շաբաթվա վերջը ակտիվ կլինիԱննախադեպ սկանդալ Աֆրիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Ինչո՞ւ են տաղանդներն այսօր դժվարությամբ փայլումՀայաստանի ազգային պարալիմպիկ հավաքականը Միլանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետՀայտնի են Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի 5-րդ միջազգային հուշամրցաշարի 5 քաշային կարգերի մեդալակիրներըՄիլանը վերջնական որոշում է կայացրել Լեաուի հարցումՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակՀայաստանը կընդունի Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբի խաղերըThe Guardian-ը մանրամասներ է հրապարակել իրանա-ամերիկյան ձախողված բանակցություններիցՆա համարվում էր չափավոր և պրագմատիկ դեմք Իրանի իշխանական վերնախավումԻրանական վերնախավի շրջանում սրվել են անվտանգության համար վախերըԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է գնահատական տա շահերի բախման առկայության մասով381 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումՈւկրաինական ԱԹՍ-ների գրոհ Կրասնոդարի ուղղությամբ. կա զոհՆերկայացված Սահմանադրության նոր տեքստում ներածությունը չկա, Անկախության հռչակագրին հղումն այնտեղ է. ԳալյանԴատախազությունը պահանջում է Գալստանյանից ՀՀ-ին վերադարձնել 400 հզր դրամով օտարված տարածքը, այդ թվում՝ զորանոցըՄալաթիա-Սեբաստիայում գործող դպրոցներից մեկից 11-ամյա աղջիկը ծեծի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցՊարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող լիցքավորված ատրճանակ են հայտնաբերելՀայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանային կապերի զարգացման համար. ՄիրզոյանՄիքայել արք․ Աջապահյանը կմնա տնային կալանքի տակԻրանի ԱԳՆ-ն Լարիջանիի սպանությունը ահաբեկչություն է համարումՈւնենք դրական տեղաշարժ. Ավանեսյանը՝ բռնության ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակի մասինՍահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև ընտրություններԻրանի քաղաքականությունը կախված չէ կոնկրետ անհատներիցԻսրայելը նոր հարվածներ է հասցրել ԲեյրութինՄենք ամեն ինչ անում ենք, որ կորցնենք տպագիր մամուլը․ Գեղամ ՆազարյանՊետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծինՍԴ դատավորներին, տեղակալներին շուրջ 46 մլն դրամ հավելավճարներ են տալուՀիմնանորոգվում է Էջմիածին քաղաքից դեպի Աշտարակ քաղաք տանող մոտ 4.8 կմ երկարությամբ հատվածըՉորրորդ տարին պաշտոնավարող ՍԴ-ի դատավորի աշխատավարձը քանի՞ տոկոսով է բարձր, քան այժմ գործողԱմփոփվել է Առողջ սննդի շաբաթը՝ նվիրված Դպրոցական սննդի միջազգային օրվանUSS Gerald R. Ford ավիակիրը կմտնի Հունաստանի Կրետե կղզու ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաԱրաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարները խորհրդակցություն կանցկացնեն Ռիադում16 ինքնաձիգ, մարտական 6 ատրճանակ, գնդացիր, 3 նռնակ ու զինամթերք. բացատրական համատեղ աշխատանքի արդյունքըԿենսաթոշակի բարձրացում, աշխատանքային ստաժի հաշվարկ․ ապրիլի 1-ից ուժի մետ մտնող փոփոխություններըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.03.2026Որպես վրեժ Իրանի նահատակ Լարիջանիի մահվան համարԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթը հրաժարական է տվելԽորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնnւթյան է ենթարկել 1 տարեկան երեխայինՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՎթարային ջրանջատում Արարատի մարզումՀորմուզի նեղուցի վերաբերյալ նոր պայմանավորվածությունն են պետք․ ԱրաղչիԹատերական շաբաթը կանցկացվի մարտի 21-29-ըԵրևանի 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերել է տղամարդու մարմինԱրմավիր քաղաքի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Ռուբիոն հերքել է Կուբայի նախագահին պաշտոնանկ անելու ԱՄՆ-ի մտադրության մասին տեղեկություններըՔարոզարշավը կսկսվի մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ըԱպօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել
Կարծիք

Ո՞րն է, ի վերջո, ջրբաժանը

Բագրատ Եսայան

Մաս 12

Այսպիսով, 2018-ի ապրիլին, երբ լրացավ երրորդ նախագահի պաշտոնավարման ժամկետը և ՀՀԿ-ն հայտարարեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրում է հենց Սերժ Սարգսյանի թեկնածությունը, վերազգային գաղափարական կենտրոնների համար ստեղծվեցին բոլոր պայմանները տարիների ընթացքում կատարված նախապատրաստական աշխատանքները գործողության մեջ դնելու համար։

Շատ կարճ ժամանակում միասնական հրահանգով Նիկոլ Փաշինյանի քաղաքական խմբակի՝ «կոռումպացված, քրեաօլիգարխիկ ռեժիմը» հեռացնելու պահանջին միացան ավելի քան երկու տասնամյակ Արևմտյան կենտրոնների կողմից առատորեն ֆինանսավորված, համապատասխան նախապատրաստություն անցած, այսպես կոչվող «քաղաքացիական հասարակության», տարբեր տեսակի փոքրամասնությունների կազմակերպված խմբավորումներ, որոնք կարճ ժամանակ անց փողոցներում ձևավորեցին այն կրիտիկական զանգվածը, որին սկսեցին միանալ իշխանություններից օբյեկտիվ դժգոհություն ունեցող հասարակության տարբեր հատվածներ։ Նիկոլն ու իր խմբավորումը, մեր ժողովրդի համար առավել զգայուն՝ ազգային և արցախյան հարցերում որևէ արմատական փոփոխության մասին դիրքորոշում չէին արտահայտում։

Ավելին, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ շարժումը չունի Հայաստանի զարգացման աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխման հարց։ Միակ օրակարգը հայտարարվում էր անձամբ Սերժ Սարգսյանի՝ իշխանությունից հեռացումը, որն էլ, նախորդ մասերում նշված պատճառների համակցությամբ հեշտությամբ իրականություն դարձավ։
2018թվի մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում։

Վարչապետի պաշտոնում ընտրվելու ժամանակ խորհրդարանում նրա ներակայացրած մոտեցումները կրում էին շատ ընդհանրական, բաժակաճառային բնույթ, խոստացվում էր ստեղծել ազգային միասնության մթնոլորտ, համախմբել Սփյուռքի ներուժը, կազմակերպել մեծ ներգաղթ, հասնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաշմանը, բացառել վենդետան և բռնությունը ներքաղաքական հարցերի լուծման ընթացքում, տնտեսության մեջ ներդրումների համար նպաստավոր պայմաններ ստեղծել, վերացնել մենաշնորհները, ինչպես նաև ապահովել տնտեսական զարգացման դրական անդրադարձը բնակչության սոցիալական վիճակի վրա ։ Այս դեկլարատիվ հայտարարությունների հետ միասին խոստումների հիմնական մեխը մնում էր կոռուցիայի դեմ պայքարը և նախորդ 20 տարիներին կատարված «թալանի» կոնկրետ մեղավորների բացահայտումն ու պատասխանատվության ենթարկելը։ Թվում էր, վարչապետի պաշտոնում նշանակվելուց կարձ ժամանակ հետո նոր իշխանությունը կմշակի գործունեության ծրագիր, որն ուղղված կլինի այս նպատակների իրագործումը։

Սակայն Փաշինյանի և նրա կառավարության հետագա գործողություններից է ակնհայտ դառնում, թե Ո՞ՐՆ Է Ի ՎԵՐՋՈ ՋՐԲԱԺԱՆԸ։

Անցած տարիներին Փաշինյանն ու իր համախոհները տնտեսական և սոցիալական ոլորտներում ոչ միայն շարունակեցին նախորդ կառավարությունների գործողությունները, այլև վերահաստատեցին ու խորացրեցին լիբերալ նախկին մոտեցումներ։ Գործողության մեջ դրվեց կուտակային կանսաթոշակային հիմնակարգը, ընդունվեց համահարթ եկամտային հարկի մասին օրենքը։ Ոչ միայն քայլ չարվեց տնտեսության կառուցվածքը փոխելու ուղղությամբ, այլև կտրուկ մեծացավ հանքարդյունաբերության տեսակարար կշիռը։ Տարբեր ոլորտներում մենաշնորհները ոչ միայն չվերացվեցին, այլև նախկին «օլիգարխները», իշխանության նկատմամբ իրենց հավատարմությունը հաստատելով, միանգամից վերափոխվեցին «խոշոր գործարարների»։ Վերացվեց գյուղատնտեսության նախարարությունն այն պարագայում, երբ նախընտրական խոստումներում այն հայտարարվել էր գերակա զարգացման ոլորտ։ Կառավարությունը սկսեց մեկը մյուսի ետևից Ազգային Ժողովի հաստատմանը ներկայացնել «նախկինների» կողմից մշակված, բայց դեռևս չհաստատված օրինագծերը։

Պետական կառավարման համակարգում ժողովրդավարություն հաստատելու փոխարեն Փաշինյանը հետևողական քայլեր ձեռնարկեց իշխանության օրենսդիր, ապա նաև դատական ճյուղերն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելու ուղղությամբ։

Ամբողջատիրական իր նկրտումները ապահովագրելու, ինչպես նաև հնարավոր ընդդիմության ցանկացած փորձ ձախողելու համար նա ազգային համերաշխության մթնոլորտ ձևավորելու իր խոստմանը հակառակ հասարակությունը բաժանեց սևերի ու սպիտակների, իր քայլերի դեմ հանդես եկող ցանկացած անհատի կամ կուսակցության պիտակավորելով որպես «նախկին հանցավոր ռեժիմի» շահերը սպասարկող։ Իրավապահ համակարգը իր համար վերածեց ընդդիմադիր գործիչների դեմ քրեական հետապնդում իրականացնող մեքենայի, մոռացվեց օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելու խոստումը։

Նախկիում «թալանվածը վերադարձնելը» Փաշինյանը հանգեցրեց մի քանի աղմկոտ ձերբակալության, ավելի քան երկու տարվա ընթացքում մոտ 100 միլիոն դոլարի վերադարձի, սակայն ոչ մի դատական գործով այդպես էլ վճիռ չկայացվեց։ Կոռուպցիայի դեմ «անհաշտ պայքար» սկսելու փոխարեն Փաշինյանն իր ապօրինի, գաղտնի որոշմամբ եռապատկեց իր քաղաքական թիմի անդամների աշխատավարձերն ու պարգևավճարները, բյուջեից իրականացվող անթաքույց թալանին փորձելով տալ «օրինական» բնույթ։ Ընդամենը 9 ամսվա ընթացքում բյուջից գրպանվեց ավելի քան 110 միլիոն դոլար, ավելի շատ, քան վերադարձվել էր։

Այսպիսով ակնհայտ է դառնում, որ նախկինը փոխելու կարգախոսով իշխանության եկած Փաշինյանը ոչ միայն ոչնչով չի տարբերվում նախկիններից, այլև շատ առումներով՝ թե՛ պետական համակարգի գերկենտրոնացման, թե՛ տնտեսական քաղաքականության լիբերալության, թե՛ սոցիալական շերտերի միջև խզումը ավելացնելու, թե՛ կոռուպցիայի ծավալների մեծացման, թե՛ հասարակության մեջ պառակտվածություն սերմանելու առումով գեռազանցում է «նախկիններին»։

Դրա փոխարեն ակնհայտ է, որ Փաշինյանի պատկերացումներն ու գործողությունները ազգային շահերի ու իրավունքների պաշտպանության, արցախյան հարցի լուծման, արտաքին քաղաքական առաջնահերթությունների առումով, հետևողականորեն ուղղվում են մեր ազգային արժեհամակարգի, ինքնության, ժառանգության, անժամանցելի իրավունքների վերականգնման հարցերի անտեսմանը, աշխարհաքաղաքական վեկտորի ուղղության վերանայմանը, որը վտանգում է ոչ միայն հայ ժողովրդի ազգային անվտանգությունը, այլև ֆիզիկական գոյությունը։ Ազգային բևեռի դեմ այս պայքարը ևս փորձ է արվում քողարկել «նախկինների» վերադարձի դեմ պայքարի կարգախոսներով, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ Փաշինյանի ու նրա խմբավորման հարվածի հիմնական թիրախներն են մեր ինքնության էությունը հանդիսացող հայկական մշակույթը, լեզուն, կրթությունը, ավանդական արժեքները, ընտանիքը, բարոյական արժեհամակարգը։

Պատահական չէ ամենևին, որ Փաշինյանի կառավարության կառուցվածքում բացակայում են մշակույթի, սփյուռքի նախարարություները, քաղաքացու ձևավորմանն ուղղված կրթական չափորոշիչներում բացակայում են մեր ծագման, պետականության ձևավորման, ազատագրական պայքարի էջերը, մեր ազգային իրավունքների վերականգնման համար սերունդների մղած հայրենասիրական պայքարի հիշատակումները, քայլեր են կատարվում հայոց լեզվի, գրականության ուսումնասիրությունը դպրոցներում ու ԲՈւՀ-երում սահմանափակելու ուղղությամբ։ Հետևողական պայքար է տարվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Սփյուռքի ավանդական կառույցների՝ առաջին հերթին ՀՅ Դաշնակցության պառակտման ու թուլացման ուղղությամբ։ Արցախյան բանակցություններում հրապարակ է նետվել «Ադրբեջանի ժողովրդին բավարարող լուծում» անհեթեթ տերմինը, զիջվել են նախորդ 25 տարիների բանակցային գործընթացի բոլոր ձեռբերումները։ Հետևողականորեն վարկաբեկվում է Արցախյան հաղթանակը կերտած, ազգային անվտանգությունն ապահովող հիմնական կառույցի՝ բանակի հրամանատարական ամբողջ կազմը։

Այսպիսով, կարող ենք հաստատել, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, այսօր Հայաստանում իշխանության գլուխ են անցել Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերը սպասարկող, միաբևեռ աշխարհի ձևավորմանն և Հայաստանը դրա բաղկացուցիչ մի աննշան օղակը դարձնելուն ուղղված համաշխարհային, ապազգային գաղափարական շարժման մասը կազմող ուժերը։

Ավելի քան հարյուր տարի առաջ հայ իրականության մեջ սկսված ազգային և ապազգային գաղափարախոսությունների միջև պայքարն է հենց այն ջրբաժանը, որը որոշելու է, թե ո՞ր ուղղությամբ է զարգանալու մեր պետականությունն ու ի՞նչ երկիր ենք թողնելու մենք ապագա սերունդներին։ Այս է մեր առջև կանգնած երկընտրանքը՝ արդյո՞ք մենք տուրք կտանք գաղափարական օտար արժեքներին, կպայքարենք հանուն «համամարդկային», իսկ իրականում շատ կոնկրետ կենտրոնների շահերի համար, թե՞ հավատարիմ կմնանք մեր ազգային շահերին, նկարագրին ու արժեհամակարգին։

Մենք բոլորս հավաքականորեն և ամեն մեկս անհատաբար պետք է կայացնենք մեր որոշումը։

ՎԵՐՋ