Հիսուսը հյուր չի գալու, այլ գալու է դատաստան տեսնելու. գալուց հետո թեժ, շատ-շատ թեժ է լինելու
Հիսուսը հյուր չի գալու, այլ գալու է դատաստան տեսնելու. մի խոսքով, գալուց հետո Թեժ, շատ-շատ Թեժ է լինելու ու հեչ ասֆալտ փռելու ու սեղան գցելու ժամանակ չի դա: Այդ մասին գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Նիկոլը եւ Հիսուսը
Ըստ Նիկոլի պետք է ասֆալտ փռել, տունը կարգի բերել, ինչպես Հիսուսի Երկրորդ Գալուստին սպասելիս:
Որոշ մարդկանց համար Հիսուսի անունը տալը կարող է դրական էմոցիաներ առաջացնել, ինչն, ըստ երեւույթին, ակնկալել է մեր երկրային փրկիչը, բայց ինչպես BBC-ի How Hardtalk-ի ժամանակ, խնդիրների համատեքստը, ենթատեքստը ու տեքստերի մյուս տեսակները միմյանց հետ խառնում է ու թեմայի մեջ չի:
Հիսուսը հյուր չի գալու, այլ գալու է դատաստան տեսնելու: Մի խոսքով, գալուց հետո Թեժ, շատ-շատ Թեժ է լինելու ու հեչ ասֆալտ փռելու ու սեղան գցելու ժամանակ չի դա:
Երկրորդ Գալուստը դեռ մի կողմ դնենք, գոնե Արցախի բանակցություններից առաջ մի քիչ տեքստեր կարդա ու խոսելուց առաջ մտածի:
Իսկ ինչ է ասվում Հիսուսի Երկորդ Գալուստի մասին:
«Այդ օրերի նեղությունից անմիջապես հետո արեգակը պիտի խավարի, եւ լուսինն իր լույսը չպիտի տա, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զորությունները պիտի շարժվեն» (Մատթ. ԻԴ 29, Հովել Բ 10):
«Եվ ապա երկնքի վրա մարդու Որդու նշանը պիտի երեւա, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով` զորությամբ ու բազում փառքով»(Մատթ. ԻԴ 30):
«Լսելու եք պատերազմների ձայներ ու լուրեր…, պիտի լինեն սով, համաճարակ, երկրաշարժեր, բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրենության շատանալուց շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (տե՛ս Մատթ. ԻԴ 6-13)»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը