Հարցրեք Ալեն Սիմոնյանին եւ Լենա Նազարյանին
Արթուր Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
*Սիմոնյան Ալենն ( Հրանտ Դովլաթյանն) 2014 թվականին գնում էր Արթիկ քաղաք՝ որպեսզի իր խելքին ընկած մի քանի հոգու հետ՝ Վիկտոր Յանուկովիչի անվան հրապարակը վերանվանի՝ Սերգեյ Նիգոյանի անվան: Հարգելի լրագորղներ, խնդրում եմ այդ անձից ճշտել, թե ի՞նչ կարծիք հիմա ունի՝ 2013-2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցածի վերաբերյալ: Փորձեք ճշտել նաև, թե 2018-ից հետո, արդյոք դիմել է Արթիկ համայնքի ավագանուն՝ այդ վերանվանումն իրականացնելու առաջարկությամբ:
* 2014 թվականին Գյումրիում կայացած հանդիպման ժամանակ՝ Արսեն Խառատյանի, Արայիկ Հարությունյանի, Սամվել Մխիթարյանի ու իմ ներկայությամբ Փաշինյան Նիկոլը պնդում էր իր այն կարծիքը, որ Ռուսաստանը անեքսիայի է ենթարկել Ղրիմը, իսկ ընդիմախոսների՝ տեղի ունեցած հանրաքվեի վերաբերյալ փաստարկներին պատասխանում էր, որ հանրաքվեն կատարվել է զենքի սպառնալիքի տակ: Հարգելի լրագրողներ, խնդրում եմ 16-րդ վարչապետից տեղեկանալ, թե ինչպես է հիմա վերաբերվում ՝ Ղրիմի ՝ ՌԴ կազմ մտնելուն:
* ԱԺ-ում կան բազմաթիվ պատգամավորներ, ովքեր իրենց , այսպես ասած ընդդիմադիր ժամանակներում հավասարության նշան էին դնում կոմունիզմի ու ֆաշիզմի միջև և կամ բացահայտ, անթաքույց հարգանք էին դրսևորում Ադոլֆ Հիտլերի գործունեության նկատմամբ , վերջինիս՝ «Մայն կամպֆ» գրքի նկատմամբ: Հարգելի լրագրողներ, հետաքրքրվեք Ալեն Սիմոնյանից, Արմեն Փամբուկչյանից, թե ինչպե՞ս են իրենք հիմա վերաբերվում ֆաշիզմին, կոմունիզմին, Ադոլֆ Հիտլերին ու Մեծ հայրենական պատերազմին:
* Լենա Նազարյանն 2014 թվականին , ՌԴ նախագահին ուղղված սեռական բնութի վիրավորանքով տեքստային նկարը դնում էր որպես ՖԲ պրոֆիլի ֆոն: Հարգելի լրագրողներ, հետաքրքրվեք այդ անձից, թե ինքը ինչպե՞ս է հիմա վերաբերվում սոցիալական ցանցերում տեղ գտնող հայհոյանքներին, ինչպես նաև ՝ հայ - ռուսական հարաբերություններին:
Ինչպես նաև՝ լրագրողական համայնքին խնդրում եմ հետաքննություն սկսել՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, կառավարության անդամների, վարչապետին առընթեր մարմինների ղեկավարների, մարզպետերի, փոխնախարարների, փոխմարզպետերի, ինչպես նաև՝ նրանց հետ փոխկապակցված (աֆիլացված) անձանց՝ վերջին երկու տարվա ընթացքում վարկայյին պարտավորությունների, նյութական, դրամական ակտիվների շարժի վերաբերյալ:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը