Պահանջում եմ ՀՀ իշխանություններից պատշաճ կերպով հարգել կորոնավիրուսին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակը
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տարբեր պետություններ տարբեր կերպ են հարգել կորոնավիրուսի պատճառով մահացած իրենց քաղաքացիների հիշատակը։
Չինաստանը, Իտալիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ղրղզստանն եւ Ղազախստանը դա արել են հիշատակի հատուկ օր սահմանելով։
Այլ երկրներում այդ արարողությունները իրականացվել են ազգային խորհրդարաններիւմ՝ Ֆրանսիա, Շվեդիա։
Մեր երկիրը, որի 1000-ից ավել քաղաքացիներ զոհվեցին համավարակի հետեւանքով եւ որտեղ մահացության ցուցանիշները վատագույններից են, նույնպես պարտավոր է հարգանքի տուրք մատուցել իր զավակներին։
Հատկապես, հաշվի առնելով, որ մեր մահացած հայրենակիցների ճնշող մեծամասնության մահը անձամբ Նիկոլ Փաշինյանի եւ իր ապիկար կառավարության խղճին է։
Իսկ մնացածիս համար դա տարրական բարոյականության եւ հանրային համերաշխության հարց է։
Պահանջում եմ ՀՀ իշխանություններից պատշաճ կերպով հարգել կորոնավիրուսին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակը՝ սահմանելով հատուկ օր»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը