Մի գյուղի պաշտպանության համար 71 հատ «Մարտական խաչ» մեդալը շատ չի՞ մի քիչ
Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մենք ունենք հազարավոր ազատամարտիկներ, որոնք 5-6 տարի շարունակ մասնակցել են Արցախյան ազատամարտին, մի քանի անգամ վիրավորվել կամ կանգնել մահվան առաջ, ոչնչացրել բազմաթիվ հակառակորդի տեխնիկա և կենդանի ուժ, սակայն «Մարտական խաչ»-ի թեկուզ 2-րդ աստիճանի շքանշանը չունեն, էլ ուր մնաց խոսենք 1-ինի մասին:
Մենք ունենք նաև հարյուրավոր սպաներ, որոնց ոչ միայն Ազատամարտին են մասնակցել, այլև զբաղվել, բանակաշինությամբ և 20-30 տարով անցել սպայական ծառայության: Սակայն նրանք ևս չունեն «Մարտական խաչ»-ի որևէ շքանշան: Նման մեդալի արժանացել են բացառիկները:
Ավագ սերժանտ Շուլի Հակոբյանն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ թշնամու դիրքերից ընդամենը 1200 մետր հեռավորության վրա ոչնչացրել է 3 տանկ: Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի ապրիլի 15-ին, ՀՀ նախագահի հրամանագրով նա պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: 2-րդ և ոչ առաջին:
Ապրիլյան պատերազմի մասնակից Մարատ Պետրոսյանը, մարտական գործողությունների ժամանակ խոցել է հակառակորդի 5 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա և նա է հիրավի արժանացել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:
Իսկ ի՞նչ ենք լսում այսօր:
Տավուշյան մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ ներկայացվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, 55 զինծառայողներ` «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրման։
Հարց է առաջանում, այդ ի՞նչ է եղել Տավուշյան մարտագործողությունների ընթացքում, այդ ո՞ր արժանիքների համար են շռայլվում այսքան մեդալներ:
Մի գյուղի պաշտպանության համար 71 հատ «Մարտական խաչ» մեդալը շատ չի՞:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը