Արդյո՞ք Փաշինյանն ու իր կառավարությունը համաձայն են մի ձևակերպման հետ, որ Ադրբեջանը տարիներ շարունակ մատուցում է աշխարհին
Նաիրա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
BBC Hard talk Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի նկարագրական մասում Արցախի հիմնախնդիրը նշված է իբրև՝ «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ երկար պայքար»:
Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը՝ առնվազն ի դեմս ԱԳ նախարարի, ուղղակի պարտավոր են հրապարակային կերպով ընդդիմանալ այս ձևակերպմանն ու որակել սա իբրև հակամարտության բուն բնույթի խեղաթյուրում:
Ես, իհարկե, հասկանում եմ, որ սա որակվելու է իբրև հարցազրուցավարի հեղինակային նախաբան և սուբյեկտիվ կարծիք, սակայն լռելը նշանակելու է համաձայնել այս ձևակերպման հետ:
Արդյո՞ք Փաշինյանն ու իր կառավարությունը համաձայն են մի ձևակերպման հետ, որ Ադրբեջանը տարիներ շարունակ մատուցում է աշխարհին, ներկայացնելով հիմնախնդիրը իբրև «պայքար տարածքայի շուրջ»:
Արդյո՞ք Փաշինյանն ու իր կառավարությունը չեն պատկերացնում, որ հիմնախնդրի հիմքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, ինչի վրա և կառուցված է բանակցությունների մեր ողջ տրամաբանությունը, և այս վտանգավոր ձևակերպումը ուղղակի և անտեսում այն, և հարվածում Արցախի Հանրապետության սուբյեկտայնությանը:
Ուզում եմ հիշեցնել, որ դիվանագիտության մեջ «վրիպակներ» չեն լինում, և պարտադիր է սրան արձագանքելը:
Հարցազրույցի բովանդակությանը կանդրադառնամ հաջորդիվ:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Սահարայի ավազները սպիտակել են