Գիտնականները հնարավոր են համարել կորոնավիրուսի բուժումը ճառագայթային թերապիայով
Միացյալ Նահանգների եւ Կանադայի գիտնականները հնարավոր են համար, որ կորոնավիրուսային վարակը կարելի է բուժել ճառագայթային թերապիայի միջոցով: Միեւնույն ժամանակ, ռուս փորձագետները կասկածում են այս մեթոդի անվտանգության հարցում, հայտնում է ՌԲԿ-ն:
Զեք Ադիի Կանադական ուռուցքաբանական կենտրոնի բժշկական ֆիզիկայի ամբիոնի փորձագետները, ըստ ճառագայթային թերապիայի եւ ուռուցքաբանության եվրոպական ընկերության ամսագրի, նշել են, որ ռենտգենյան ճառագայթների ցածր չափաբաժինները կարող են օգնել թոքաբորբի դեմ, ինչը կորոնավիրուսի տարածված հետեւանք է: «XX դարի սկզբին ռենտգենյան ճառագայթներով թոքաբորբի բուժումը սովորական բան էր»,- նշել են նյութի հեղինակները:
Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ճառագայթման ցածր չափաբաժինները հակաբորբոքային ազդեցություն ունեն: Ըստ կենտրոնի փորձագետների` ճառագայթային թերապիայի օգտագործումը պոտենցիալ կերպով կարող է նվազեցնել մահացությունը կորոնավիրուսից, իսկ ցածր չափաբաժիններով ռադիացիայի օգտագործումը թույլ կտա խուսափելու անբարենպաստ տոքսիկոլոգիական հետեւանքներից, որոնք սովորաբար ուղեկցում են այդպիսի բուժմանը:
Էմորիի համալսարանի քաղցկեղի ինստիտուտի (ԱՄՆ) հետազոտական խումբը փորձարկել է փորձնական տեխնիկան կորոնավիրուսով եւ թոքաբորբով հոսպիտալացված հիվանդների վրա: Հետազոտության շրջանակներում տասը հիվանդի թոքերը ճառագայթվել են ցածր չափաբաժիններով, իսկ տասը հիվանդ բուժվել է առանց ճառագայթային թերապիայի: Արդյունքում, ճառագայթված հիվանդները վերականգնվել են երեք օրվա ընթացքում, իսկ չճառագայթված հիվանդները` 12 օրվա ընթացքում: Ուսումնասիրության հեղինակները նշել են, որ ճառագայթային թերապիան հիվանդների վրա թունավոր կողմնակի ազդեցություններ չի ունեցել:
Իր հերթին, Մոսկվայի ինժեներական ֆիզիկայի ինստիտուտի Ազգային հետազոտական միջուկային համալսարանի կենսատեխնոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, Ն.Ն. Բլոխինի անվան Բժշկական հետազոտությունների ազգային կենտրոնի ուռուցքաբանության առաջատար գիտաշխատող Իրինա Լեբեդենկոն նշել է, որ կորոնավիրուսը բուժելու համար ճառագայթման օգտագործումը բավարար չափով չի ուսումնասիրվել: Նա հիշեցրել է, որ նույնիսկ ճառագայթման փոքր չափաբաժինները քաղցկեղ են առաջացնում եւ հորդորել է վարակի դեմ պայքարի այլ եղանակներ որոնել:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում