Մենք պետք է հայտարարենք, որ սատարում ենք եղբայրական Հունաստանին և խստորեն դատապարտում ենք Թուրքիային․ Արման Աբովյան
Գոնե դիվանագիտական գործիքակազմը պետք է ակտիվ օգտագործվի այսպիսի իրավիճակներում, այսինքն մենք պետք է հստակ և հասկանալի կերպով…
Հունաստանի և Թուրքիայի միջև հասունանում է լուրջ կոնֆլիկտ, քանզի թուրքերը համաձայն իրենց ագրեսիվ մարտավարության՝ փորձում են այս անգամ զավթել Հունաստանին պատկանող նավթային և գազային պաշարների մի մասը, որոնց առկայությունը իմիջայլոց արդեն հաստատվել է Հունաստանին պատկանող ծովային բացառիկ տնտեսական գոտում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը:
««Realpolitik»-ում չես կարող այլ կերպ, կամ դու ես սեղմում կամ՝ քեզ ։
...
Հունաստանի և Թուրքիայի միջև հասունանում է լուրջ կոնֆլիկտ, քանզի թուրքերը համաձայն իրենց ագրեսիվ մարտավարության՝ փորձում են այս անգամ զավթել Հունաստանին պատկանող նավթային և գազային պաշարների մի մասը, որոնց առկայությունը իմիջայլոց արդեն հաստատվել է Հունաստանին պատկանող ծովային բացառիկ տնտեսական գոտում։
Ասածս ի՞նչ է ...
Ա՜յ ժողովուրդ ջան, մենք կրկին տապակվում ենք մեր «դարդերի» մեջ և ոչ մի կերպ չենք խառնվում այսպիսի իրավիճակների մեջ, որոնք ցույց են տալիս թուրքերի իրական դեմքը։
Դա սխա՛լ է և ոչ անարդյունավետ։
Գոնե դիվանագիտական գործիքակազմը պետք է ակտիվ օգտագործվի այսպիսի իրավիճակներում, այսինքն մենք պետք է հստակ և հասկանալի կերպով հայտարարենք, որ սատարում ենք եղբայրական Հունաստանին և (առնվազն) խստորեն դատապարտում ենք թուրքերի լկտի քաղաքական «թուրքությունը» տարածաշրջանում։
Ո՞ւմ ենք սպասում, ախր եթե մենք շարունակենք այսպես մի տեսակ «համեստ» արտաքին քաղաքականությունը թուրքերի հանդեպ, դա մեզ բացի վնասից հաստատ ավել բան չի տա։
Թուրքերին և ադրբեջանցիներին մենք պետք է բոլոր առումներով միջազգային բոլոր հարթակներում այնպիսի օրը գցենք, որ դրանց ականջները մշտապես եռա...
«Realpolitik»-ում չես կարող այլ կերպ, կամ դու ես սեղմում կամ՝ քեզ»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...