Փաշինյանի իշխանությունն անզոր է որոշում ընդունել, հայ ժողովրդին նման անկարող իշխանություն պետք չէ․ Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ամուլսարի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ամուլսարի շուրջ զարգացող իրադարձություններով արդեն շուրջ մեկ շաբաթ է սպասում եմ:
Ամենաթեժ օրերին տեղում ծանոթանում էի իրավիճակին, ուսումնասիրում ոստիկանության և Ամուլսարի պահապանների առճակատումները:
Տեղում բողոքող բոլոր քաղաքացիների մեջ սպասում կար, նրանք սպասում էին կառավարության ղեկավարի խոսքին, այցին, նրանք ակնկալում էին լսված լինել իրենց ընտրած իշխանության կողմից:
Իշխանությունը պահպանում էր քար լռություն...
Վերադառնալով Երևան որոշեցի մի քանի օր լռել, հավատալով, որ քաղաքական իշխանությունը վերջապես հաշվի կառնի Ջերմուկի ճանապարհին օրեր շարունակ տեղի ունեցող զարգացումներն ու վերջապես մի խոսք կասի: Լռելով սպասում էի: Սպասում էի, որ ինձ չմեղադրեին շտապողականության մեջ: Չասեին` ըհը, առիթը գտավ ու շտապեց քննադատել:
Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանն ինչից ասես խոսեց, ամենաստից հարցից մինչև Բելառուսի նախագահին շնորհավորելը, բայց շարունակում է լռել երկրի ներսում տեղի ունեցող գլխավորագույն իրադարձության մասին:
Այսպիսով կրկին հաստատվեց, որ Փաշինյանի իշխանությունն անզոր է որոշում ընդունել...
Վստահեցնում եմ, հայ ժողովրդին այսպիսի անկարող իշխանություն պետք չէ»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...