Հարգելի ոստիկանություն, գուցե բոլոր ոչ իմքայլականներին «օրինական պահա՞նջ» ներկայացնեք՝ երբեք-երբեք չբողոքելու օգոստափառ իշխանություններից
Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ամեն օր բազմաթիվ քաղաքացիներն են ենթարկվում վարչական ձերբակալման՝ «ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար» կախարդական բանաձևով (ՎԻՎՕ 182 հոդված)։ Թարգմանաբար դա նշանակում է՝ քաղաքական իշխանության դեմ բողոքելու համար։ Մոտենում են և բարձախոսով կամ «կենդանի կատարմամբ» ներկայացնում են «օրինական պահանջը»՝ դադարեցնել բողոքել, ու էական չէ՝ մենա՞կ ես, թե խմբով եք։ Հետո պարտադիր հարցնում են՝ «Դուք հրաժարվո՞ւմ եք կատարել ոստիկանության օրինական պահանջը»։ Եթե չես դադարեցնում բողոքը, ձերբակալում են ու տանում բաժին։
Հարգելի ոստիկանություն, գուցե վերցնեք բարձրախոսները ու բոլոր ոչ իմքայլականներին «օրինական պահա՞նջ» ներկայացնեք՝ երբեք-երբեք չբողոքելու օգոստափառ իշխանություններից ու հրաժարվողներին էլ ձերբակալե՞ք։ Ճի՛շտ ձևակերպեք ձեր «օրինական պահանջը»՝ ձեզ տրված ապօրինի հրահանգներին համապատասխան։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...