Պարզ ու ծայրահեղական լուծում է բոլոր տուժածներին օգնել տեղափոխվել ու վերաբնակվել Հայաստանում. Գոգյան
Քաղաքականությունը խաղերի տեսությամբ բացատրվող պրոցես է, իսկ խաղերի տեսությունն ասում է, որ երկար խաղի պայմաններում օպտիմալ ստրատեգիան գրեթե միշտ պետք է լինի հավասարակշռված ու ոչ ռադիկալ։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Սմբատ Գոգյանը:
Նա գրել է. «Օրինակ բերեմ՝ Բեյրութի դեպքերի հետ կապված։ Պարզ ու ծայրահեղական լուծում է բոլոր տուժածներին օգնել տեղափոխվել ու վերաբնակվել Հայաստանում ու Արցախում։ Դրանով մեր արյունակիցներին կփրկենք, իրենց իսկ խոսքերով, դժոխքից։
Բայց... Բայց պետք է նայել, թե՝
ա) ինչպե՞ս ինտեգրվեցին Սիրիայի պատերազմի ժամանակ դժոխքից Հայաստան տեղափոխված հայերը, արդյո՞ք ինտեգրվեցին, թե՞ իրենց օտար են զգում ու երազում վերադառնալ Հալեպ ու Դամասկոս.
բ) ի՞նչ փոփոխությունների կենթարկվի Լիբանանի հայկական համայնքն, ու արդյո՞ք ներգաղթը չի հանգեցնի հայկական համայնքի վերացմանը։
Այս հարցերի պատասխանը խնդրի լուծումը բերում է էմոցիոնալից դեպի գիտական դաշտ` մշակել չափանիշներ ու մեխանիզմներ, թե ում վերաբնակեցնել Հայաստանում, և ում օգնել, որ մնա Լիբանանում ու ոտքի կանգնի»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...