Ինձ հետ հանուն երկրի ու արդարության պայքարող ընկերներ ջան, ցավում եմ, որ ես այդտեղ չեմ. Սոֆյա Հովսեփյան
Անթույլատրելի եմ համարում այս հրահրող գործողությունները և կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին՝ անկախ հետաքրքրություններից, դադարեցնե՛ն սադրիչ գործողությունները և հաշվի նստեն երկրում տիրող իրավիճակի հետ: Այս վերաբերմունքը դասական օրինախախտում է, որը պետք է ունենա իր գնահատականը իրավապահ մարմինների կողմից: Մշտապես ամենահեշտ մոտեցումն է եղել մեղադրել խաղաղ բնակչին , սակայն այսօր դա գրեթե անհնար է և անգամ փորձ չանեք գնալու այդ դաշտ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Մեկ տարի անց կրկին նույն հարցի շուրջ է պայքարը ...
Այն դեպքում , որ այսօր արտակարգ դրություն է և որևէ հավաքներ կամ ակցիաներ չպիտի թույլատրվի , այնուամենայնիվ այսօր Վայոց Ձորի մարզում իրավիճակը լարված է , որն անթույլատրելի է:
Ամենահեշտ մոտեցմամբ կարելի է մեղադրել խաղաղ բնակչին , ով իր համար իր տանը նստած էր և պարզապես անդորրը խաթարվեց՝ հերթական անգամ սպառնալով բնությանն ու մարդկությանը:
Ինչո՞ւ հենց այս օրերին փոխվեց պահնորդական խումբը , ինչու՞ համաճարակային իրավիճակը անտեսվեց «Լիդիան Արմենիա » ընկերության կողմից, Ինչու՞ է կատարվում գործողություններ , որոնք անտեսում են նախնական պայմանավորվածությունները : Ինչու ՞ , Ինչու՞ և այդպես մի շարք ինչունե՞ր :
Անթույլատրելի եմ համարում այս հրահրող գործողությունները և կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին՝ անկախ հետաքրքրություններից , դադարեցնե՛ն սադրիչ գործողությունները և հաշվի նստեն երկրում տիրող իրավիճակի հետ : Այս վերաբերմունքը դասական օրինախախտում է , որը պետք է ունենա իր գնահատականը իրավապահ մարմինների կողմից : Մշտապես ամենահեշտ մոտեցումն է եղել մեղադրել խաղաղ բնակչին , սակայն այսօր դա գրեթե անհնար է և անգամ փորձ չանեք գնալու այդ դաշտ :
Մեր երկրում ամեն մեկը հողի պաշտպան է , ուստի մի՛ զարմացեք , որ այսօր շատերը ոտքի են կանգնել և փորձում են պաշտպանել իրենց ժառանգությունը :
Հարգելի ոստիկաններ , կոչ եմ անում առավելագույն պաշտպանել օրենքը և անհարկի չթիրախավորել պայքարողներին :
Հարգելիներս , ինձ հետ բոլոր ժամանակներում հանուն երկրի ու արդարության պայքարող ընկերներ ջան , ցավում եմ , որ ես այդտեղ չեմ , խնդրում և հորդորում եմ չտրվել հրահրումներին , քանի որ ձեր պահանջն արդար է :
Հարգելի լրագրողներ , ներողություն եմ խնդրում , որ այս օրերին չեմ կարողանում ձեր հետ հաղորդակցվել և խնդրում եմ չդիտարկել որպես անտեսում , այլ հարգելի պատճառ : Կհանդիպենք :
Հարգանքով՝ Սոֆյա Հովսեփյան»։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...