Չգիտեմ՝ ինչով է զբաղված ԱՄՆ-ում Սինանյանը, բայց հրատապ է ժամերի ընթացքում Բեյրութ-Երևան թռիչք կազմակերպելը
Այն, ինչ տեղի ունեցավ Բեյրութում, զարհուրելի էր. տասնյակ զոհեր, հազարավոր վիրավորներ և այս պահին դեռ վիրավորների ու զոհերի թիվն աճում է: Զոհեր և վիրավորներ կան նաև մեր հայրենակիցների շրջանում: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զահրաբյանը:
Նա գրել է. « Ինչ պիտի անի ՀՀ Կառավարությունը:Լիբանանի իշխանությունները երեկ հորդորեցին բեյրութցիներին լքել Բեյրութը, քանզի հզոր պայթյունի արդյունքում արտանետվել են առողջության համար վտանգավոր թունավոր նյութեր: Մենք պատասխանատու ենք մեր յուրաքանչյուր հայրենակցի համար և կառավարության առաջնահերթ խնդիրը պիտի լինի ժամ առաջ չարտերային չվերթով Երևան տեղափոխել մեր հայրենակիցներին: Ես չգիտեմ ՝ ինչով է նշանակումից ի վեր զբաղվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Սինանյանը, բացի Գլենդելում հայաստանյան ընդդիմադիր գործիչների դեմ «քիսոյագրոհներ» կազմակերպելուց, այդուհանդերձ, մեր բոլորի խնդիրը պիտի լինի լիբանանահայ մեր հայրենակիցների անվտանգությունը:
Հրատապ է ժամերի ընթացքում Բեյրութ-Երևան չարտերային թռիչք կազմակերպելը և մեր այն հայրենակիցներին, որոնցից շատերը երեկվանից զանգում են մեզ և փորձում հասկանալ ՝ ինչ կերպ է հնարավոր հասնել Հայաստան, մեր հայրենակիցներին տեղափոխել:
Կարծում եմ՝ մենք ունենք բավականաչափ թափուր հանգստյան տներ, որտեղ այս ընթացքում կարող ենք տեղավորել այս մեծ ավերից տուժածներին:
Ես ավելորդ եմ համարում ասել, որ այս պահին Սփյուռքի հանձնակատարի, ով մինչև վերջերս Գլենդելում «հով լռված» էր, թիվ մեկ խնդիրը պիտի լիներ Բեյրութը. եկեք միասնաբար մոռանանք հանձնակատարին, քանզի նա շատ ավելի կարևոր առաքելություններ ունի գլենդելներում և ժամ առաջ մեր հայրենակիցներին հատուկ չվերթով տեղափոխենք Հայաստան:
Մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ մեզանից շատերը պատրաստ են իրենց ընտանիքներում հյուրընկալել Բեյրութի մեր հայրենակիցներին:
Ի դեպ, մեծ պայթյունից ժամեր առաջ, նախապես պլանավորված Բեյրութ-Երևան թռիչքով Հայաստան է ժամանել 90 հայ, այդ թվում՝ 16 երեխա:
Հ. Գ. Հավելեմ նաև, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ և տեղեկացրել, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ֆինանսական միջոցներ կհատկացնի աղետից տուժած մեր հայրենակիցներին, համայնքային կառույցներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը»:


















































Բեյրութում պայթած ամիակային սելիտրայով լի բեռը Վրաստանից ուղեւորվում էր Մոզամբիկ
Բեյրութում բուժքույրը հիվանդանոցի փլատակներից փրկել է երեք նորածնի կյանքը
Լիբանանում քննարկում են պայթյունի մի քանի վարածներ, այդ թվում «արտաքին ներգործությունը»
Բեյրութի նավահանգիստը այսօր՝ թռչնի թռիչքի բարձրությունից․ BBC (տեսանյութ)
Հարսնացուն պատմել է Բեյրութում պայթյունի ժամանակ հարսանեկան նկարահանման մասին
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...