Ամուլսարը չի շահագործվելու այնքան, մինչև դրա հետևանքների, ռիսկերի պատասխանատվությունը պետական մակարդակով որևէ մեկը չվերցնի իր վրա
Ես կոչ եմ անում մեր երկրի բոլոր բնապահպաններին, մարդկանց, որոնք իրականում մտահոգ են Հայաստանի բնապահպանական խնդիրներով, որոնք տեսնում են, որ Հայաստանն այլ ապագա չունի, քան ավելի լավ շրջակա միջավայր, արձագանքել Ամուլսարի պահապանների կոչին և ուղևորվել այնտեղ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման անդամ Վահագն Վարագյանը՝ հավելելով, թե շարժման անդամներից մեկի հետ ուղևորվում է Ջերմուկ։
«Մենք, արձագանքելով Ամուլսարի պաշտպանների կոչին, ամեն ինչով աջակցելու ենք, որ վերջնական գնահատական տրվի, թե ինչ է կատարվում Ամուլսարում, և պատկան մարմինները հանրությանը բացատրեն՝ հնարավոր ռիսկերի պատասխանատվությունն ով է կրում, և 7 կամ 10 տարի հանք շահագործելով և այնուհետ այն փակելով՝ մենք ինչի ենք ականատես լինելու»,-ասաց Վարագյանը։
Նա նշեց, որ Ջերմուկում մասնագիտական աջակցություն են ցուցաբերելու տեղացիներին։ «Ամուլսարը չի շահագործվելու այնքան ժամանակ, մինչև դրա հետևանքների, ռիսկերի պատասխանատվությունը պետական մակարդակով որևէ մեկը չվերցնի իր վրա»,-ասաց Վահագն Վարագյանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն էր տարածել, որ «Լիդիան Արմենիա»-ի պահնորդական ծառայությունը հանել է Ամուլսարի պահապանների տնակներն ու դրանց փոխարեն տեղադրել իրենցը։ ՀԲՃ ներկայացուցիչները կոչ էին արել հավաքվել Ամուլսարում։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...