Ինչու՞ եք այդքան տնփեսու հոգեբանությամբ մարտադաշտում ու քաղաքականության մեջ. Ռուբեն Հակոբյան
Նման դեպքերի ականատես լինելով երերբեմն ինձ թվում է, որ միայն սատանայի նախախնամությամբ Հայաստանի համար այս ճակատագրական պահին կարող էին երկրի իշխանությունը զավթել այսքան անտեղյակ ու անմեղսունակ, այսքան գրանտասեր ու հավելավճարային, այսքան չտես ու ագահ դասալիք-քայլարածներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը:
«Ինչու՞ եք վարկաբեկում հաղթանակը...
ԱԽ քարտուղարը հայտարարարում է, որ հուլիսյան դեպքերի ամբողջ գործընթացը ղեկավարվել և համակարգվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Լա՛վ, ինչու՞ եք վարկաբեկում մեր հերոսների արյան գնով ձեռք բերած հաղթանակը։ Ինչու՞ եք այդքան տնփեսու հոգեբանությամբ մարտադաշտում ու քաղաքականության մեջ...
Կառավարության նիստում Ն. Փաշինյանը, բանից անտեղյակի անկեղծությամբ, փորձեց հասկանալ՝ ընթացող մարտական գործողությունները արդյոք պայմանավորված չե՞ն պատահականնորեն մարտադաշտում հայտնված ինչ որ УАЗ-ի հետ, որին կողմերից յուրաքանչյուրը ուզում է տիրանալ։ ՀՀ Պաշտպանության նախարարը, ՀՀ Գերագույն Գլխավոր հրամանատարի այսպիսի անսպասելի հարցադրումից հանկարծակիի եկած, հազիվ կարողացավ աղմկող գրոտեսկային լռության մեջ թաքցնել իր զարմանքը։
Նման դեպքերի ականատես լինելով երերբեմն ինձ թվում է, որ միայն սատանայի նախախնամությամբ Հայաստանի համար այս ճակատագրական պահին կարող էին երկրի իշխանությունը զավթել այսքան անտեղյակ ու անմեղսունակ, այսքան գրանտասեր ու հավելավճարային, այսքան չտես ու ագահ դասալիք-քայլարածներ։
Հ.Գ. Ի դեպ, «Աստված էլ բեթարից ազատի»՝ թևաթափ անող նման իմաստություն այլ ազգերն ունե՞ն... Ինչ-որ չեմ հիշում...»:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Սահարայի ավազները սպիտակել են