Որոշ պատմաբաններ ուղղակի սարսափահար են եղել ու նույնիսկ պատրաստվում են դիմել ԱԱԾ
«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծերի բովանդակային ու հայեցակարգային շատ դրույթների կապակցությամբ որոշ պատմաբան-գործընկերներ ուղղակի սարսափար են եղել ու նույնիսկ պատրաստվում են դիմել ԱԱԾ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:
«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծերի բովանդակային ու հայեցակարգային շատ դրույթների կապակցությամբ որոշ պատմաբան-գործընկերներ ուղղակի սարսափար են եղել ու նույնիսկ պատրաստվում են դիմել ԱԱԾ...
Առայժմ կասեմ այսքանը. Դու՛ք, տիկնայք և պարոնայք, լռեցիք, երբ Ծիծեռնակաբերդը հանձնեցին նույն թուրքական դրամով ու զանազան ծրագրերով մշակված ՀՀ քաղաքացիներին: Լռեցիք, որովհետև նախընտրեցիք հարմարվողականությունն ու վախը, այլ ոչ թե խիզախությունը՝ ընդունելու սեփական մեղքի բաժինը, այդ նույն մարդկանց օգտին քվեարկելու դրվագով:
Շարունակաբար իրականացվող այս սստորագույն դավաճանության դրվագներին ընտրովի անդրադառնալու ու կրավորական կեցվածքի պատճառով այսօր լուրջ վտանգի տակ է հայտնվում մեր կրթական համակարգն ու մեր ապագան, որպես այդպիսին...
Վստահ եմ, որ բոլորիդ մասնագիտական հոտառությունն ու գիտելիքները լիուլի բավարար են հասկանալու ու գիտակցելու համար, որ ապրում ենք մեր ազգի ու պետականության թերևս ամենաբախտորոշ ժամանակափուլում:
Այո՛, մեր պետության ու ազգի դեմ լայնածավալ ու խորքային գրոհ է սկսվել, որի հիմնական նպատակը մեր ինքնության ու պատմական հիշողության ձևախեղումն է: Գտե՛ք ձեր դերակատարումը այդ պայքարում և մի կողմ դրեք անհատական ու խմբակային շահերն ու գզվռտուկները...
Այս ճակատամարտը տանուլ տվողն էլ է դավաճան հանդիսանալու...»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...