Ռումինիայի նախագահն ընդդիմությանը մեղադրել է երկրում կորոնավիրուսի բռնկման կազմակերպման մեջ
Ռումինիայի նախագահ Կլաուս Իոհանիսը նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի համար մեղադրել է Սոցիալ-դեմոկրատական ընդդիմադիր կուսակցությանը: Ներքին գործերի նախարար Մարսել Վելայի եւ նրա երկու տեղակալների հետ հանդիպումից հետո պետության ղեկավարի հայտարարությունն ուղիղ հեռարձակում էր հիմնական հեռուստաալիքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ՍԴԿ-ն, որը դժգոհ է Ազգային ազատական կուսակցության (ԱԱԿ) կառավարության հաջողություններից, ցանկանում էր սանիտարական ճգնաժամ ստեղծել, որպեսզի հիմք ունենա կառավարությանը քննադատելու համար»,- հայտարարել է նա:
Յոհանիսի խոսքով՝ սոցիալ-դեմոկրատները, որոնք խորհրդարանում մեծամասնություն ունեն, միտումնավոր երկու շաբաթով հետաձգել են կարանտինային օրենքի քննարկումը, որի ընթացքում վարակված հիվանդները դուրս են գրվել հիվանդանոցներից եւ գնացել են տուն: «ՍԴԿ-ի համար նշանակություն չունի, որ հազարավոր ռումինացիներ են վարակվել, հարյուրավոր ռումինացիներ մահացել են,- շեշտեց նա:-ՍԴԿ-ի համար կարեւոր է, որպեսզի լինի մի բան, ինչի համար կարելի է քննադատել»։ «Մենք պայմանավորվել ենք, որ եկել է ժամանակը լինել չափազանց պինդ, չափազանց խիստ»,- ասել է նախագահը՝ նախազգուշացնելով, որ ռումինացիները, որոնք չեն հետեւելու իշխանությունների կողմից ընդունված նորմերին, «կզգան օրենքի ծանրությունը»:
Հինգշաբթի Ռումինիայում հայտարարվել էր 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի հերթական հակառեկորդի մասին՝ 1․356 մարդ: Անցած օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 35 մարդ: Բռնկումից ի վեր վարակվել է ընդհանուր 49.591 մարդ, որից 26.609-ը դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ 2.304-ը մահացել է: Վերջին շրջանում երկրում դեպքերի մակարդակն անընդհատ աճում է:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում