700-800 կորցված կյանքերն են համաճարակի հաղթահարման անկյունաքարը, պարոն Վարչապետ. Հայկ Մանասյան
Իրականում մեր հաղթանակի անկյունաքարը այն 700-800 և ավել զոհերն են, այն մահացած հիվանդները, որոնց կյանքի գնով մենք հասանք նվազագույն անհրաժեշտ իմունիզացված բարիերին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բժիշկ Հայկ Մանասյանը:
«Այսօր Վարչապետը պարետատան նիստից հետո ասաց, որ համաճարակի հաղթահարման անկյունաքարն ըստ իրենց՝ դիմակների հարկադրանքն է։
Հասկանու՞մ եք։
Շաբաթներով չփոխվող, քափ ու քրտինքի մեջ թրջված դիմակները, որ րոպեն մեկ ձեռք ենք տալիս, ճմրթում, հանում, դնում խախտելով դիմակ դնելու բոլոր օրենքները, ահա էդ չարչրկված լաթի կտորները համաճարակը հաղթահարելու անկյունաքարն են։
Ու էդ հակահիգենիկ տրյապկաները դեռ պիտի հարկադրվեն, քանի որ դրանք անկյունաքարն են։
Իրականում մեր հաղթանակի անկյունաքարը այն 700-800 և ավել զոհերն են, այն մահացած հիվանդները, որոնց կյանքի գնով մենք հասանք նվազագույն անհրաժեշտ իմունիզացված բարիերին։
Էդ կորցված կյանքերն են համաճարակի հաղթահարման անկյունաքարը, պարոն Վարչապետ»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...