Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արդեն չի էլ ձևացնում, թե քաղաքական հետապնդումներ չեն իրականացվում
Արթուր Դանիելյանի նկատմամբ ստորև ներկայացված պայմաններում քրեական հետապնդում հարուցելը լրջագույն կասկածներ կառաջացնի․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փաստաբան Արսեն Բաբայանը։
«Թաքուն կարծում էի, թե իշխանությունը հասկացել է ինչ նկատի ունեմ ու երբեք այդ սխալը չի անի: Փաստորեն Նիկոլ Փաշինյանի իշխանության իրավական բանդիտիզմը չի ճանաչում որևէ սահման և արդեն չի էլ ձևացնում, թե քաղաքական հետապնդումներ չեն իրականացվում:
Այսպիսի ակնհայտ թարս մեղադրանքի առաջադրումը ընդդիմադիր քաղաքական միավորի ղեկավար Արթուր Դանիելյանի նկատմամբ չի կարող մարսվել:
ՀՔԾ-ի քննիչներին բարեկամական հուշում. հաջորդ իշխանությունը ձեր արարքների վրա աչք չի փակելու, քանի որ չի ստիպելու քաղաքական հետապնդման ենթարկել իր ընդդիմախոսներին: Այս իշխանության օրոք կարծես թե պլստացիք, բայց հաստատ համոզված եղեք, որ հեղափոխությունը լինելու և դուք նստելու եք:
Հ.Գ. մի բան հիշեք: Մենք, ընդդիմադիր գործիչներս, նստելուց չենք վախենում: Դրանում դուք վաղուց ու անձամբ եք համոզվել: Իսկ դուք հաստատ նստելուց սարսափում եք, և դուք հաստատ նստելու եք: Խելքի եկեք, թեև արդեն ուշ է... »,-գրել է նա։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...