Կրթության ոլորտում գործ ունենք ինքնանպատակ, ամեն ինչ քանդող հեղափոխականության հետ
Քաղաքագետ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով կրթության ոլորտում իշխանությունների նախաձեռնած փոփոխություններին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Կրթական թեմաներով աշխատել եմ չխոսել, քանի որ մանկավարժության տեսության մասնագետ չեմ։ Սակայն Հայաստանում եւ այլուր իմ շուրջ 35 տարվա մանկավարժական գործունեությունից կարեւոր էմպիրիկ եզրակացությունների եմ հանգել՝ մեր խնդիրների մեծագույն մասը քաղաքացիների անկրթությունից է, իսկ մեր կրթական համակարգը ունի երկու խոշորագույն պրոբլեմ ՝ հումանիզմի պակասը եւ պրոֆեսիոնալիզմի պակասը։
Այժմ այս ամենը փոխարինվում է մասնագիտացված դիլետանտիզմով եւ մարտնչող անբարոյականությամբ։ Ընդ որում, եթե նախկինում ամեն ինչ կարելի էր բացատրել կոռուպցիայով, ապա այժմ անգամ այս ամենազոր գործոնը լիարժեք չի ներկայացնում իրավիճակը։ Այժմ գործ ունենք նաեւ ինքնանպատակ, ամեն ինչ քանդող հեղափոխականության հետ կրթական ոլորտում։
Խնդրում եմ, սթափվեք, հասկացեք, որ ձեր գործած ավերը կարող է տասնամյակներով իր դրոշմը թողնել մարդկանց ու երկրի զարգացման վրա։ Դադարեցրեք խելագար էքսպերիմենտները կրթության ոլորտում»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր