Մի՞թե իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի գործերն այնքան վատ են, որ նա իրեն չխնայելով բարմեն է աշխատում
«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը Սևանալճի ափին բացել է White Shorja լողափն ու թքելով հանրային ծառայության մասին օրենքի երեսին և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գլխին` շատ հանգիստ ու անձամբ բիզնեսով է զբաղվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակացության անդամ Արսեն Բաբայանը:
«Մի՞թե իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի գործերն այնքան վատ են, որ խորհրդարանական արձակուրդների ընթացքում իրեն չխնայելով բարմեն է աշխատում, որպեսզի կարողանա ընտանիք պահել:
Ոչ, անշուշտ այդպես չէ
Պարզապես պատգամավոր Հայկն անձամբ զբաղված է ձեռնարկատիրական գործունեությամբ: Նա Սևանալճի ափին բացել է White Shorja լողափն ու թքելով հանրային ծառայության մասին օրենքի երեսին և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գլխին` շատ հանգիստ ու անձամբ բիզնեսով է զբաղվում:
Նա արդեն այնքան լուրջ բիզնեսմեն է, որ հանգիստ ու համապարփակ թքած ունի նաև Նիկոլի դիմակ կրելու պահանջի վրա:
ու սրանք հեղափոխությունից են խոսում...»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր