Նիկոլի ընտրությունը
Ուզու՞մ եք հասկանալ նիկոլական քարոզչության էությունը, համեմատեք Մարգարիտա Սիմոնյանի ու Ալեքսեյ Նավալնու նկատմամբ հ1-ազատություն-ֆեյքազոմբիական բանակի վերաբերմունքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ-ական գործիչ Բագրատ Եսայանը:
Նա մասնավորապես նշել է․
«Ռուսաստանում հուլիսին կայացած սահմանադրական փոփոխությունների քվեարկության մեկնաբանության ժամանակ Հ1-ն առաջին անգամ, որպես «հավասարակշռող» կողմ հարցազրույց վերցրեց Նավալնուց։ Հիմա հարց. ո՞վ է Նավալնին, ո՞վ է նրան «նշանակել» Պուտինի «օպոնենտ»։
Նրանք, ովքեր հետևում են արևմտյան լրատվամիջոցներին (որոնք վաղուց վերածվել են քարոզչական ու պրոպագանդիստական միասնական մեքենայի՝ Ազատություն, Եվրոնյուզ, CNN) հստակ տեսնում են, որ արևմտյան գրանտներով սնվող, Ռուսաստանում հակապուտինյան շարժում հիմնադրել փորձող, բայց ռուսական հասարակության մեջ, բացի Մոսկվայի ու Պետերբուրգի պատանիների, երիտասարդների ու ավանդաբար արևմտյան կողմնորոշում ունեցող ընդդիմադիր շրջանակներից դուրս որևէ ճանաչում չունեցող Նավալնին հետևողականորեն ներկայացվում է որպես ընդդիմության Առաջին դեմք։
Իրենից ոչինչ չներկայացնող մի խեղկատակի Արևմուտքն ու Եվրոպան հետևողականորեն փորձում են դարձնել Դեմք։ Ու Հ1-ը ընդամենը 20 օր առաջ՝ առաջին անգամ միացավ արևմտյան շահեր սպասարկող և մի կենտրոնից ղեկավարվող ագիտպրոպի մեքենային։ Եվ սա արվեց՝ լրագրության մեջ 2 կողմի «կարծիքը» ներկայացնելու «ազնիվ մղումով»՝ թքած, որ երկրորդ կողմը «նշանակվել է» անդրօվկիանոսյան հակառուսական կենտրոնի կողմից։
Իսկ ինչ կատարվեց ռուսական պաշտոնական տեղեկատվության ու քարոզչամեքենայի «համակարգող», մեր ազգակից Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ՝ նիկոլական քարոզչամեքենայի ու ֆեյքազոմբիական բանակի կողմից, բոլորս տեսանք։
Այնպես որ, քիչ թե շատ ուղեղ ունեցող ու մտածելու ունակությունը չկորցրած անձանց համար ակնհայտ է մի բան. Նիկոլը հերթական սուտն է ասում ու փորձում է «ֆռռացնել» հայկական հասարակությանն ու ռուսական քաղաքական ղեկավարությանը, հայտարարելով, իբր «թավշյան» չուներ Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղությունը փոխելու խնդիր։ Իրականում այդ խնդիրը Նիկոլի իւ նրա տերերի կողմից դրվել է և հետևողականորեն իրականացվում է։ Բայց այս գավառական «ճարպկությունը» ախր շատ ցածրորակ է Կրեմլյան փորձառու ղեկավարությանը մոլորեցնելու համար։ Ուրեմն, հարցը նրանում է՝ կհաջողվի՞ Նիկոլին հայ հասարակությանը խաբել, թե՞ մեր հասարակությունը կմնա իր ավանդական կողմնորոշմանը»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր