Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանք Հավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվել ՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համար Լիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասին Բարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբ Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրը Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամում Մասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և Այնթապում Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանը Սևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջ

Փողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանքՀավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվելՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համարԼիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասինԲարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբԱպօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումHBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրըՀայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամումՄասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և ԱյնթապումԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանըՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջՊրեմիեր լիգայի երկու ակումբներ կպայքարեն Ռեալի ֆուտբոլիստի համարՏեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ նախնական համաձայնությամբ կատարված սպանությունՔննարկվել է ԱՄՀ պահուստային ծրագրի միջոցառումների կատարման ընթացքըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվՀայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպով«Շիկահող» պետական արգելոցի որևէ հողակտոր չի վաճառվել․ Շրջակա միջավայրի նախարարությունՀատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումներըԵրևանի մոլերից մեկում հրդեհի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾԱռաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանաԹրամփը պաշտոնապես սատարել է Վիկտոր Օրբանի թեկնածությանըՈր հասցեներում ջուր չի լինիԱկնկալվում է ավելի կոշտ և կենտրոնացված մոտեցում անվտանգային հարցերումՀանրապետության տարածքում սպասվում են կարճատև տեղումներԹեհրանն ունի «գրեթե ռազմական» աստիճանի հարստացված ուրանի հսկայական պաշարներՖիլիպինները հայտարարել է ազգային էներգետիկ արտակարգ իրավիճակԼատվիայի և էստոնիայի տարածքում ԱԹՍ-ներ են ընկելԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄՌուսաստանից հացահատիկի հերթական խմբաքանակն է ժամանում ՀայաստանԳրոսին զսպվածության կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շրջանում նոր գնդակոծության մասին հաղորդագրություններից հետոՔուվեյթի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել վառելիքի բաքի մեջԻնչ ճակատագիր է սպասվում Մամուլի շենքին. ներկայացնում է Պետական գույքի կառավարման կոմիտենԱրարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄԻրանը հայտարարում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են անվտանգ անցնել Հորմուզի նեղուցովՄեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել էՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԻրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն ընթանում. Էսմայիլ ԲաղայիԱյս վավերացումից հետո շարունակելո՞ւ են տանը խոշոր կատվազգիներ պահելԵրևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըԵրևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համարՄակրոնը կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին՝ ճանապարհ բացելու լարվածության թուլացման համարԿասեցվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըՎերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմըԿովկասյան ընձառյուծի պահպանությունը բնական հավասարակշռության ու միջավայրի պահպանություն է. կվավերացվի համաձայնագիր Շրջայց Վայոց ձորի և Սյունիքի մարզերում իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներԾեծի հետևանքով մահացած փոքրիկի մայրը 2 տղաներին հանձնել էր խնամքի կենտրոնԻրավապահները պետք է ձեռնպահ մնան երեխաների ներկայությամբ ձերբակալություններից․ ՄԻՊ
Թոփ-լուրեր

Թրամփ-Պուտին հանդիպման արդյունքները կարող են ազդել Հայաստանի վրա

Ամերիկայի Ձայն

Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպմանը քննարկվելու են մոլորակի առավել թեժ խնդիրները՝ Սիրիա, Ուկրաինա եւ Հյուսիսային Կորեա: Այդուհանդերձ, հանդիպման արդյունքները ուղղակիորեն կանդրադառնան Հարավային Կովկասի երկրների վրա, համոզված են ամերիկյան վերլուծաբանները:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման ընթացքում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի կամ Հարավային Կովկասի հարցերը հավանաբար չեն քննարկվելու: Այդ հանդիպման արդյունքները սակայն ուղղակի ազդեցություն կունենան տարածաշրջանի վրա, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է ամերիկյան վերլուծաբան Սթիվեն Բլանքը.

«Չեմ կարծում, որ Հարավային Կովկասի հարցը հանդիպման ընթացքում ընդհանրապես արծարծվի, ինչը ցավալի է, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չափազանց վտանգավոր վիճակում է»:

Վերլուծաբանի կարծիքով, այս առաջին հանդիպման ընթացքում Թրամփի ու Պուտինի ուշադրության կենտրոնում են լինելու Սիրիան, Ուկրաինան եւ Հյուսիսային Կորեան: Բլանկի կարծիքով սակայն, լուրջ առաջընթաց ակնկալել պետք չէ, քանի որ խնդիրներից յուրաքանչյուրը խարսխված է հակասությունների լուրջ բեռի վրա.

«Չեմ կարծում, որ կողմերից որեւէ մեկն այս հանդիպման ընթացքում զգալի արդյունք կարձանագրի»:

Միեւնույն ժամանակ, Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման բացասական ավարտը կարող է անտեղի ավելացնել ճնշումը Հարավային Կովկասի երկրների նկատմամբ, ընդգծում է Սթիվեն Բլանքը:

Մեկ այլ վերլուծաբան, ԱՄՆ-ի նախկին դեսպան Սթիվեն Սեստանովիչն ակնկալում է, որ հանրությունն ուշադրություն կդարձնի ոչ միայն հանդիպման բովանդակային կողմին, այլեւ՝ առաջնորդների շարժումներին.

«Երկուսն էլ՝ ե՛ւ Թրամփը ե՛ւ Պուտինը «ժեստերի լեզվի» սիրահար են եւ հանդիպումը կարող է դիտարկվել նաեւ այդ հարթության մեջ. Որքան սառն էր հայացքը, որքան մեծ ձանձրույթ կամ ընդհակառակը՝ ջերմություն է փորձում փոխանցել առաջնորդն իր ժեստերով»:

Սեստանովիչի խոսքով, նման սպասումների պատճառով Թրամփի եւ Պուտինի հանդիպման արդյունքները կարող են դիտարկվել ոչ թե բովանդակային պայմանավորվածություններով, այլ՝ հպանցիկ ժեստով կամ արտահայտությամբ: Մինչդեռ, իրականում, հանդիպման հիմնական ակնկալիքը, ըստ դեսպանի, պետք է լինի մեկը.

«Հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք Թրամփին եւ Պուտինին կհաջողվի անձամբ սահմանել ռուս-ամերիկյան հարաբերությունները, թե՞ այդ հարաբերություններն ուղղակի սահմանվելու են անդեմ բյուրոկրատական հաստատությունների միջոցով»: