Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանրապետության տարածքում սպասվում են կարճատև տեղումներ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄ Ռուսաստանից հացահատիկի հերթական խմբաքանակն է ժամանում Հայաստան Գրոսին զսպվածության կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շրջանում նոր գնդակոծության մասին հաղորդագրություններից հետո Քուվեյթի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել վառելիքի բաքի մեջ Ինչ ճակատագիր է սպասվում Մամուլի շենքին. ներկայացնում է Պետական գույքի կառավարման կոմիտեն Արարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄ Իրանը հայտարարում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են անվտանգ անցնել Հորմուզի նեղուցով Մեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել է Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն ընթանում. Էսմայիլ Բաղայի Այս վավերացումից հետո շարունակելո՞ւ են տանը խոշոր կատվազգիներ պահել

Հանրապետության տարածքում սպասվում են կարճատև տեղումներԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄՌուսաստանից հացահատիկի հերթական խմբաքանակն է ժամանում ՀայաստանԳրոսին զսպվածության կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շրջանում նոր գնդակոծության մասին հաղորդագրություններից հետոՔուվեյթի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել վառելիքի բաքի մեջԻնչ ճակատագիր է սպասվում Մամուլի շենքին. ներկայացնում է Պետական գույքի կառավարման կոմիտենԱրարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄԻրանը հայտարարում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են անվտանգ անցնել Հորմուզի նեղուցովՄեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել էՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԻրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն ընթանում. Էսմայիլ ԲաղայիԱյս վավերացումից հետո շարունակելո՞ւ են տանը խոշոր կատվազգիներ պահելԵրևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըԵրևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համարՄակրոնը կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին՝ ճանապարհ բացելու լարվածության թուլացման համարԿասեցվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըՎերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմըԿովկասյան ընձառյուծի պահպանությունը բնական հավասարակշռության ու միջավայրի պահպանություն է. կվավերացվի համաձայնագիր Շրջայց Վայոց ձորի և Սյունիքի մարզերում իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներԾեծի հետևանքով մահացած փոքրիկի մայրը 2 տղաներին հանձնել էր խնամքի կենտրոնԻրավապահները պետք է ձեռնպահ մնան երեխաների ներկայությամբ ձերբակալություններից․ ՄԻՊՀաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների ցանկը ընդլայնվել էՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավորԱՄՆ-ն Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած ծրագիրԻրանը հայտարարել է Իսրայելի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման 80-րդ ալիքի մեկնարկի մասին Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել էԻրանում ռազմական արշավը հակասում է միջազգային իրավունքինԳորիսի մանկապարտեզներից մեկի խոհանոցում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմերՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 25.03.2026United Airlines-ի ավիատոմսերի գները կարող են աճել մինչև 20 տոկոսովԱրուսյակ Ջուլհակյանը ընտրվել է ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ումՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ ներգրավված լինեն Իրանում իրականացվող գործողությանըԿդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի որոշ հասցեների գազամատակարարումըՆավթի շուկայում կասկածելի ակտիվություն է գրանցվելՌուսաստանի հարյուրավոր հարվածներից հրդեհվել է Լվովի պատմական վանքերից մեկը Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքումՀայաստանի ներկայացուցիչը` ՄԱԿ համավարակային միջկառավարական բանակցությունների համակարգողԿամերային երաժշտության տանը տրվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՑանկում 1700 կամուրջ է. հաստատվել է կամուրջների հիմնանորոգմանՈւրուգվայում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ՀՀ մշակութային ժառանգությունըԻրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջԵրկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելքԻրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակելՀայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունըՀայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներՀամերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակինՄահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելը
Բիզնես

Ինչ ճակատագիր է սպասվում Մամուլի շենքին. ներկայացնում է Պետական գույքի կառավարման կոմիտեն

Երևանի Մամուլի շենքի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չկա, իսկ համացանցում տարածվող պատկերները ներկայացնում են միայն հնարավոր օգտագործման տարբերակներ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Արաքս Առաքելյանը։

Առաքելյանի խոսքով՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն և PROSPECT24 ՓԲԸ-ն համատեղ ներկայացնում են Մամուլի շենքի վերանորոգման նախագիծ, որը նախատեսում է ոչ միայն շենքի համակողմանի արդիականացում, այլև դրա նպատակային նշանակության փոփոխություն՝ այն վերածելով ժամանակակից, պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի։  

Նա նշեց, որ PROSPECT24 նախագիծը մշակվել է «Դիգնիսի» ՍՊԸ-ի, «Բի-Էս-Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի և «Khachaturian Architects» ստուդիայի կողմից, որոնք հաղթել են Պետական գույքի կառավարման կոմիտեի հայտարարած երկփուլ մրցույթում։ Կնքված հուշագրով սահմանվել է, որ նախքան գույքի օտարումը պետք է կազմվի ներդրումային փաթեթ՝ ներառելով գույքի լավագույն օգտագործման տարբերակները, քաղաքաշինական, կոմունիկացիոն և իրավական սահմանափակումները, ինչպես նաև անհրաժեշտ նախնական թույլտվությունները։

Առաքելյանը նաև նշեց, որ գույքի գնորդը, բացի գնահատված արժեքից, պետք է վճարի նաև նախագծի կազմման համար։

«Նախագծի կազմման գումարը ներառված չէ գույքի վաճառքի արժեքի մեջ, բայց գույքի գործարքի անբաժանելի մաս է»,- ասաց նա՝ հավելելով, որ փաթեթի կողմնորոշիչ արժեքը կազմում է գույքի գնահատված արժեքի 1,5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 30 միլիոն դրամ։

Արաքս Առաքելյանն ընդգծեց, որ ներկայում չկա Կառավարության վերջնական որոշում շենքի ճակատագրի վերաբերյալ, իսկ տարածվող պատկերները միայն էսքիզային առաջարկներ են։

«Այն, ինչ դուք համացանցում տեսել եք, դրանք ընդամենը պրեզենտացիոն տարբերակներ են, էսքիզներն են, թե այդ շենքը ինչպես կարելի է շահագործել»,- ասաց նա՝ հավելելով, որ ներկայացված տարբերակները ներառում են, օրինակ, հյուրանոցային համալիրի, բիզնես կենտրոնի, ինչպես նաև բազմաֆունկցիոնալ տարածքների՝ այդ թվում ռեստորանների և գրասենյակների տարբերակներ, սակայն դրանք պարտադիր չեն և չեն նշանակում, թե շենքը անպայման այդ ձևով է վերակառուցվելու։

Նրա խոսքով՝ շենքի քանդում նախատեսված չէ, և խոսքը հիմնականում վերաբերում է վերականգնմանն ու վերանորոգմանը։ 

«Ներդրումային փաթեթը ներառում է նաև շինթույլտվություններ, սեյսմիկ անվտանգության, գեոդեզիական և այլ տեխնիկական փաստաթղթեր, որպեսզի ապագա գնորդը պատրաստ վիճակում ստանա բոլոր անհրաժեշտ տվյալները և կարողանա անմիջապես սկսել տնտեսական գործունեությունը»,- ասաց Առաքելյանը։

Ինչ վերաբերում է շենքում գործող կազմակերպություններին, Առաքելյանը նշեց, որ այս պահին որևէ փոփոխություն չկա։

«Քանի որ դեռ որպես այդպիսին ինչ-որ շոշափելի բան չկա, որոշում չկա, դրա մասին վաղ է խոսելը»,- ասաց նա՝ հավելելով, որ շենքում շուրջ 47 տարածք ներկայում վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է, և վարձակալները շարունակում են իրենց գործունեությունը։

Նրա խոսքով՝ հնարավոր որոշման դեպքում բոլոր վարձակալները պատշաճ կերպով կծանուցվեն։