Հայաստանի ներկայացուցիչը` ՄԱԿ համավարակային միջկառավարական բանակցությունների համակարգող
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի կողմից նշանակվել է Համավարակի կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման թեմայով քաղաքական հռչակագրի միջկառավարական բանակցությունների գործընթացը համակարգող։
Հայաստանը հաստատակամորեն սատարել է միջազգային ջանքերը, որոնք ուղղված են իրազեկվածության բարձրացմանն ու դիմակայունության ամրապնդմանը՝ ակտիվ միջազգային համագործակցության միջոցով առողջապահական նպատակներին հասնելու համար։
Ընդգծելով, որ համավարակները պահանջում են ժամանակին և շարունակական առաջնորդություն, համաշխարհային համերաշխություն և բազմակողմ հանձնառություն՝ Հայաստանը պատրաստակամ է շարունակել ներդրում ունենալ այս կարևոր գործընթացում՝ սերտորեն համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ՝ ապահովելու նշանակալի արդյունք, որը կամրապնդի համաշխարհային հանձնառությունը և կօգնի կառուցել ապագա համավարակների կանխարգելմանն ու արձագանքմանն ավելի լավ պատրաստված աշխարհ։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան
Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը (տեսանյութ)
Փարիզում ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել