Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամում
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հանդիպել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիո Ֆեյջոյի հետ, հայտնում են Մատենադարանից։ Նշվում է, որ 2026 թ. մարտի 24-ին Լիսաբոնում Մատենադարանի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի ղեկավարության, հիմնադրամի աշխատակիցների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կազմակերպել է Հիմնադրամի Հայ համայնքների բաժնի ղեկավար Ռազմիկ Փանոսյանը:
Արա Խզմալյանը ներկայացրել է Մատենադարանի գործունեությունը միջազգային գիտական համագործակցության, ձեռագրերի վերականգնման, ցուցադրության և ռազմավարական այլ ոլորտներում:
Հանդիպման ընթացքում կարևորվել է «Մատենագիրք Հայոց» մատենաշարի հրատարակման շարունակականության ապահովումը, ինչպես նաև՝ հայերեն համահավաք ձեռագրացուցակի էլեկտրոնային շտեմարանի ստեղծման գործընթացը, որն իրականացվում է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի աջակցությամբ։ Նորաստեղծ հարթակի շնորհանդեսը տեղի կունենա 2026 թ. հուլիսի 22-ին կայանալիք Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում:
Արա Խզմալյանը հրավիրել է Հոգաբարձուների խորհրդի նախագահին այցելելու Մատենադարան՝ առավել մանրամասն ծանոթանալու կառույցի բազմաշերտ գործունեությանը:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է