ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան կոչ են անում «ձեւակերպել Իրանի հետ պատերազմից ԱՄՆ-ի դուրս գալու ծրագիր» եւ հանրությանը հայտարարել, որ «զինված ուժերը հիմնականում հասել են իրենց նպատակներին», գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նախագահի շրջապատում կարծում են, որ երկարատեւ պատերազմը կարող է բացասաբար ազդել պահպանողական ընտրազանգվածի վրա, որը առայժմ աջակցում է Իրանում ռազմական գործողություններին։
Պարբերականի տվյալներով՝ Դոնալդ Թրամփին տեղեկացրել են նաեւ հասարակական կարծիքի մի շարք հարցումների արդյունքների մասին, որոնց համաձայն՝ ամերիկացիների մեծ մասը դեմ է պատերազմին։ Բացի այդ, WSJ-ի աղբյուրները խոսում են նախագահի խորհրդականների մտահոգությունից` կապված նավթի աճող գների եւ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններում հանրապետականների համար դրա հնարավոր բացասական հետեւանքների հետ։ Միաժամանակ, ըստ տեղեկությունների, նախագահը զարմացած է, որ Թեհրանը չի հանձնվում՝ չնայած ամերիկա-իսրայելական զորքերի ձեռքբերումներին։
Երեկ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ պատերազմը «գրեթե ավարտված է»՝ վստահեցնելով, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը ջախջախել են Իսլամական Հանրապետության ռազմական ներուժը։ Սակայն նա չի նշել Իրանում ռազմական գործողությունների ավարտի հստակ ժամկետներ։
Թրամփի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ WSJ-ին ասել են, որ քանի դեռ Թեհրանը շարունակում է հարձակումներ իրականացնել Մերձավոր Արեւելքի երկրների դեմ, «ԱՄՆ-ը դժվար թե հեշտությամբ կարողանա դուրս գալ պատերազմից»։ Իր հայտարարություններում Թրամփը նաեւ նշել է, որ պատրաստ է շարունակել հարվածներ հասցնել Իրանին, եթե երկիրը շարունակի խոչընդոտել Հորմուզի նեղուցով նավթի տարանցմանը։
The Wall Street Journal-ը նաեւ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքից վրա, որ Թրամփի նախօրեի հայտարարությունը, թե Իրանի հետ պատերազմը «գրեթե ավարտված է, նվազեցրել է նավթի գները։ ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը իջել է մեկ բարելի համար 90 դոլարի։ Ամերիկյան նավթի գինը, որը անցել էր 119 դոլարը, նույնպես նվազել է՝ հասնելով մոտ 85 դոլարի։


















































Թրամփը պաշտոնից ազատել է գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին
Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները
Թրամփն ակնարկել է Խարգ կղզին գրավելու մասին
Թրամփի ստորագրությունը կլինի դոլարի վրա
Թրամփը դժգոհ ընտրողներին պատասխանել է՝ ինչու է պատերազմ սկսել Իրանի դեմ
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո