ՀՀ-ն Հին Հռոմը չէ, որտեղ վայ Ցենզորները որոշեն, թե ով ինչ աշխատանքով կարող է զբաղվել. ՍԴ դատավորի կառավարության թեկնածու
ՍԴ դատավորի կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի ընկերներ, բարեկամներ, համակիրներ,
Ինձ համար պաշտոն զբաղեցնելը երբևէ ինքնանպատակ չի եղել, պայմանավորված չի եղել որևէ խմբային, քաղաքական կամ անձնական շահերով։ Գնալով իմ իրավունքների ինքնասահմանափակման՝ նույն սկզբունքով եմ առաջնորդվել նաև Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվելու առաջարկը ընդունելիս։
Տարբեր լրատվամիջոցների, ֆեյքերի և հայտնի անհայտների հրապարակումներին արձագանքելը, նրանց որևէ փաստարկ ներկայացնելն անիմաստ է, քանի որ ակնհայտ են այդ հրապարակումներն իրականացրած անձանց նեղ անձնական, հատվածական և խմբային շահերը, հայտնի են այդպիսի հրապարակումների հեղինակների մասնագիտական հատկանիշները և բարոյական կերպարը։
Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, յուրաքանչյուր ոք ունի ազատորեն ստեղծագործելու և արարելու իրավունք։ Հայաստանի Հանրապետությունը Հին Հռոմը չէ, որտեղ վայ Ցենզորները որոշեն, թե ով ինչ աշխատանքով կարող է զբաղվել։
Հայաստանի Հանրապետությունում խտրականությունը, կախված անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է, և ոչ ոք իրավունք չունի ժողովրդավարական արժեքների ձեռքբերումները սեփականաշնորհել։
Սովորենք ապրել ժողովրդավարական պետությունում»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր