Ուղերձում ամրագրված է Հայաստանին ու Արցախին սպառնացող անվտանգային ամենամեծ ռիսկի մասին. Տիգրան Աբրահամյանը
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ հրամանատարներին և զինվորներին ուղղված հրապարակային մարտական կոչի գլխավոր ուղերձը անկասկած տեքստի այս հատվածում էր՝ «Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր թշնամիների բազմակողմանի աջակցությունից, չի կարողանում հաշտվել Հայաստանի հյուսիս-արևելքում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հանգամանքի հետ և սպառնում է մեզ լայնածավալ պատերազմով»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կեnտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ հրամանատարներին և զինվորներին ուղղված հրապարակային մարտական կոչի գլխավոր ուղերձը անկասկած տեքստի այս հատվածում էր՝ «Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր թշնամիների բազմակողմանի աջակցությունից, չի կարողանում հաշտվել Հայաստանի հյուսիս-արևելքում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հանգամանքի հետ և սպառնում է մեզ լայնածավալ պատերազմով»:
Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ զինված ուժերի հրամանատարարությունը ոչ միայն լիովին տիրապետում են տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությանը, բանակը նախապատրաստում անհրաժեշտ գործողությունների կամ հնարավոր սցենարների, այլ իրավիճակից բխող ուղերձները հասցնում ոչ միայն զորքերին, այլ ողջ հանրությանը:
Ուղերձում իրավացիորեն ամրագրված է Հայաստանին ու Արցախին սպառնացող անվտանգային ամենամեծ ռիսկի մասին, ինչը ենթադրում է, որ Հայաստանի և Արցախի պետական ողջ ապարատը, նոր ստեղծված իրադրությունում, պետք է առաջադրված խնդիրներին համարժեք քայլեր ձեռնարկեն:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր