Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դե յուրե ամրագրում ունի. Փաշինյան Թրամփը Լուկաշենկոյին հրավիրել է Խաղաղության խորհրդի նիստին Մոնղոլիան նոր վարչապետ կունենա Ավարտվել է Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության շախմատի կիսաեզրափակիչ մրցաշարը Ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Առցանց վեբինար հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ «Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն Առաջիկա օրերին Իսլամաբադում տեղի կունենան ԱՄՆ-Իրան բանակցություններ․ Պակիաստանի ԱԳՆ Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի. Իրանը նոր օրենք է սահմանել Մոսկվան բրիտանացի լրտեսի է հայտնաբերել և արտաքսել Անվտանգության նկատառումներով՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում այսօր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով Ավագ երկուշաբթի

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դե յուրե ամրագրում ունի. ՓաշինյանԹրամփը Լուկաշենկոյին հրավիրել է Խաղաղության խորհրդի նիստինՄոնղոլիան նոր վարչապետ կունենաԱվարտվել է Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության շախմատի կիսաեզրափակիչ մրցաշարըՋրանջատում Կենտրոն վարչական շրջանումԱնգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԱռցանց վեբինար հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԱռաջիկա օրերին Իսլամաբադում տեղի կունենան ԱՄՆ-Իրան բանակցություններ․ Պակիաստանի ԱԳՆՀորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի. Իրանը նոր օրենք է սահմանելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից 30-ըՀամայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերելՓաշինյանը մասնակցում է Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակի բացման արարողությանըՍտրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբՀայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ քրեական ոստիկանների բացահայտումըԻՀՊԿ-ն հաստատել է Ալիռեզա Թանգսիրիի մահըԻրաքում ԱՄՆ դիվանագիտական ​​​​օբյեկտները ենթարկվել են նոր հարձակումներիԵթե նրանք դա չանեն, նրանք երկիր չեն ունենա. ԹրամփՄոսկվան բրիտանացի լրտեսի է հայտնաբերել և արտաքսելԺաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ՝ լսելու նրանց հարցերն ու առաջարկներըԱնվտանգության նկատառումներով՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում այսօր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափովԿուբան դեռ կարող է հույս դնել Ռուսաստանի աջակցության վրաՄխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքինԻրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳԼիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ է զոհվելԱվագ երկուշաբթիՄարգահովիտ բնակավայրում գազ չի լինիՎիզայի դիմորդները նախապես տեղեկացվում են ԱՄՆ-ում իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ․ դեսպանությունՊենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների. The Washington PostԹրամփն ակնարկել է Խարգ կղզին գրավելու մասինԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԱՄԷ-ում գործի է դրվել հակաօդային պաշտպանությունըՀՀ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էԻրանական ուժերը «սպասում են» ԱՄՆ-ի ցամաքային ներխուժմանը․ Իրանի խորհրդարանի խոսնակՖրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Նիցցայի նորընտիր քաղաքապետի հետՀրդեհ Իսրայելի արդյունաբերական գոտում. իրավիճակը վերահսկողության տակ էԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրևԱստված մերժում է «արյունով թաթախված ձեռքեր» ունեցողների աղոթքները․ Հռոմի պապը՝ պատերազմ մղող առաջնորդներինՊետական աջակցությամբ՝ արտահանման նոր շուկաներՍուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա 3 ձերբակալված․ ՔԿԱխթալայի ավտոտնակներից մեկում մեքենա է այրվել․ կա տուժածԻրանի ԱԳ նախարարը հայերեն գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով ՀայաստանինԹեհրանը և Իրանի հյուսիսի մի շարք շրջաններ առանց էլեկտրականության են մնացել Քարաթափումներ հանրապետության ավտոճանապարհներինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համարՄեծ Բրիտանիայի ամենամեծ երկաթե գանձերը լույս են սփռում կելտական ​​թագուհու հուղարկավորության ծեսի վրա2025-ի ամենասիրված մանկական անունները ՀայաստանումՄեդվեդևը անխուսափելի է համարում իրանցիների վրեժը Խամենեիի սպանության համար
Աշխարհ

Վորոնեժում ադրբեջանցիների սադրանքի հետեւանքով 14 մարդ է ձերբակալվել

Երեկ Վորոնեժում ադրբեջանցիները ավտոմեքենաներով երթեւեկում ու բղավում էին՝ «Մահ հայերին», որից հետո բախումներ սկսվեցին: Բարեբախտաբար, տուժածներ չկան, քանի որ իրավապահ մարմինների աշխատակիցները ժամանակին հասան եւ կարողացան բաժանել բախման մասնակիցներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը:

Նա պարզաբանեց, որ արդյունքում 14 մարդ ձերբակալվել է: «Այս ֆոնին ստեղծվել է համակարգող խորհուրդ հայ եւ ադրբեջանցի սփոյուռքների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ լարվածության հետագա աճ թույլ չտալու համար»,- նշեց Անանյանցը:

Նրա խոսքով՝ իրավիճակի կարգավորման գործում մեծ աշխատանք է կատարում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որն անցկացնում է բազմաթիվ հանդիպումներ:

«Ինչ վերաբերում է առեւտրի կետերում իրավիճակին, այդ թվում՝ «Ֆուդ Սիթի» շուկային, ապա այնտեղ արդեն հանգիստ գնում են հայկական համարներով ավտոմեքենաները, այնպես որ՝ հարցն ինչ-որ չափով լուծվել է: Կարգավորման փուլում է նաեւ «Կրոկուս» առեւտրի կենտրոններում առգրավված հայկական ապրանքների հետ կապված հարցը: Ակնհայտ է, որ որոշ ադրբեջանական ուժեր Հայաստանի սահմանին ռազմական անհաջողությունների ֆոնին փորձում են այդ իրադարձությունները փոխարկել այստեղ, ինչը դատապարտվում է, այդ թվում՝ ռուսների կողմից: Կարող եմ ասել, որ Ռուսաստանի մարզերի շարքում այդպիսի միջադեպերը գործնականում ընդհանրապես անհնար են՝ հաշվի առնելով հայերի եւ ադրբեջանցիների տոկոսային հարաբերակցությունը: Վերջերս խոսել եմ ՌՀՄ Լիպեցկի ներկայացուցիչների հետ, այնտեղ ամեն ինչ հանդարտ է: Նույնը վերաբերում է Ստավրոպոլի եւ Կրասնոդարի երկրամասերին»,- շեշտեց ՌՀՄ փոխնախագահը:

Նշենք, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին ռազմական էսկալացիայից հետո աշխարհի տարբեր երկրներում բախումներ են գրանցվում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, որոնք վերածվում են ծեծկռտուքի:

Այսօր երեկոյան տեղեկություններ են ստացվել Մոսկվայում հայերի եւ հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների վրա ավելի քան 10 հարձակման մասին:

NEWS.am-ի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության անդամ Դավիթ Տոնոյանը պարզաբանեց, որ ադրբեջանցիների կողմից հարձակման են ենթարկվում ինչպես երիտասարդ, այնպես էլ տարեց հայերը։

Ըստ նախնական տվյալների՝ այս գիշեր ձերբակալվել է 50 ադրբեջանցի:

Հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումներ են գրանցվել նաեւ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Բելգիայում եւ եվրոպական այլ երկրներում:

Այս ֆոնին ադրբեջանցիներին պատկանող «Ֆուդ Սիթի» շուկան վերջերս հրաժարվեց հայկական գյուղմթերքից: Դրանից հետո Ռուսաստանի հայերը սոցցանցում ֆլեշմոբ նախաձեռնեցին՝ հայկական գյուղմթերքը վաճառել օգնելու համար, որի վաճառքն արգելված է նշված շուկայի տարածքում։

Բացի այդ, ահազանգեր են ստացվում այն մասին, որ ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովին պատկանող «Կրոկուս» առեւտրի կենտրոններից հանվել են բոլոր հայկական ապրանքները եւ փոխարինվել են ադրբեջանական ապրանքներով: