Դիլետանտությո՞ւն, թե՞ դաժանություն
ՄԻԵԴ-ն արդեն երկրորդ անգամ, իր հրատապ որոշումով մարդկային կյանք է փրկում։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում «Դիլետանտությո՞ւն, թե՞ դաժանություն» խորագրով գրառման մեջ նշում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Առաջինը Սամվել Մայրապետյանի գործն էր, ի դեպ՝ կալանավորված շատ կասկածելի մեղադրանքով, մեկ անձի ցուցմունքով։ Գագիկ Խաչատրյանի գործը երկրորդ դեպքն է։ Փաստորեն, եթե Հայաստանը չլիներ ԵԽ անդամ, ամենայն հավանականությամբ Սամվել Մայրապետյանն արդեն մահացած կլիներ, իսկ Գագիկ Խաչատրյանին հավանաբար նույն ճակատագիրը կսպառնար մոտ ապագայում։Այդ անձանց համար, բարեբախտաբար, նրանք ունեցան որակյալ փաստաբաններ, որոնք էլ կարողացան իրենց մասնագիտական հմտությունների շնորհիվ փրկել իրենց պաշտպանյալների կյանքերը։ Իսկ ի՞նչ անեն, որակյալ փաստաբաններ չունեցող, բայց ծանր հիվանդություններով տառապող այլ ազատազրկվածները․․․», գրել է Ավետիք Իշխանյանը։
Ըստ Իշխանյանի՝ Հայաստանի իշխանություններին, փաստորեն, բացարձակապես չեն հետաքրքրում մարդու տարրական, հատկապես ամենակարևոր՝ կյանքի իրավունքը, քանի որ չի կարծում, թե ոլորտի մասնագետները չեն գիտակցում նման դեպքերի լրջությունը։
«Հայաստանի իշխանությունների վրա չազդեց նաև բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հորդորները համավարակի պայմաններում խուսափել կալանք կիրառելուց և ազատ արձակել ռիսկային խմբում գտնվող կալանավորներին։ Սակայն ամենամեծ ցավն այն է, որ վերոնշյալ դեպքերով, հայ հասարակությունը, ոչ թե զայրանում է իշխանությունների գործունեությունից, այլև ողջունում մարդկանց տառապանքները, ելնելով ոչ թե մարդու իրավունք հասկացողությունից, այլ, այսպես կոչված «նախկինների» նկատմամբ ատելությունից», ամփոփել է Ա․Իշխանյանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր