Ով է ստորագրել Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց գրառման տակ
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է ռուսաստանցի այն հայերի ցուցակը, որոնք համաձայն են իր ավելի վաղ արված գրառման հետ՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակի մասին:
«Ես իմ այս աղմկահարույց գրառման տակ ոչ մի ստորագրություն, իհարկե, չեմ հավաքել: Ես քաղաքական գործիչ չեմ եւ չեմ պատրաստվում քաղաքականություն մտնել: Սակայն իմ մտերիմներից կամ պարզապես ծանոթներից մի քանիսն իրենք զանգեցին ինձ՝ հարցնելով, թե որտեղ կարող են ստորագրել:
Ոմանք իրենց համաձայնությունն արտահայտեցին գրառման հետ, մյուսները անհրաժեշտ համարեցին դա հրապարակայնորեն անել:
Այստեղ հրապարակում եմ այն մարդկանց անունները, ովքեր ցանկանում էին դա հրապարակայնորեն անել
Ավդոլյան Ալբերտ Ալիկովիչ - ռուս գործարար, բարերար
Հայրապետյան Գայանե Վալերիեւնա - կարի արտադրության ղեկավար
Ակոպով Ալեքսանդր Զավենովիչ - Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի նախագահ (TEFI)
Հակոբյան Արթիկ Պավլովիչ - SPK ընկերության գլխավոր տնօրեն
Հակոբյան Հարություն Արտեմովիչ - մենեջեր
Հարությունյան Վալերի Սամվելովիչ - մենեջեր
Հարությունյան Ռաֆայել Վահրամովիչ - մենեջեր
Հարությունյան Սամվել Վալերիեւիչ - մենեջեր
Բաբայան Ռոման Գեորգիեւիչ - հեռուստահաղորդավար, Մոսկվայի Պետդումայի պատգամավոր, «Խոսում է Մոսկվան»-ի գլխավոր խմբագիր
Գեւորգյան Ալիսա Կարենովնա - ռեստորանների ցանցի մենեջեր
Գեւորգյան Ելենա Անատոլեւնա - ատամնաբույժ
Գեւորգյան Կարեն Սոկրատովիչ - ոստիկանության պաշտոնաթող գնդապետ
Գեւորգյան Լաուրա Աշոտովնա - Հայաստանի վաստակավոր արտիստ
Գեւորգյան Լիլյա Կարենովնա - Մոսկվայի պետական համալսարանի ուսանող
Ղուկասյան Արմեն Մելսիկովիչ - «Ջերմաստիճանների պատկերասրահ» խանութի տնօրեն
Զարգարյան Միխայիլ Ռաֆայելովիչ - մենեջեր
Քեոսայան Տիգրան Էդմոնդովիչ - ռեժիսոր, հեռուստահաղորդավար
Ներսեսյան Վալենտին Ռոբերտովիչ - պաշտոնաթող գնդապետ
Օհանջանով Վադիմ Ալեքսանդրովիչ - գործարար
Սաֆարյան Հակոբ Պավլովիչ - գինեկոլոգ
Սաֆարյան Ալեն Ռաֆայելովիչ - ուսանող
Սաֆարյան Արսեն Ռաֆայելովիչ - ուսանող
Սաֆարյան Ռաֆայել Պավլովիչ - «Ջերմաստիճանների պատկերասրահ» խանութի գլխավոր տնօրենի տեղակալ
Սաֆարյան Սամսոն Պավլովիչ - «Ջերմաստիճանների պատկերասրահ» խանութի մենեջեր
Ցականյան Վիտալի Իվանովիչ - փաստաբան»:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում