Ոչ մի կերպ չի տեղավորվում գլխումս, թե այս ամենի պատասխանատուներն ինչ երեսով են նայում իրենց հարազատներին. Մակինյան
Ոչ մի կերպ չի տեղավորվում գլխումս, թե այս ողբերգության պատասխանատուներն ինչ երեսով են նայում իրենց հարազատներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսից մահերի թվերին:
Նա, մասնավոապես, նշել է.
«Ամոթ ունեցեք… գոնե՝ լռեք…!!!!!!!!!!!!!
…արդեն մահացել է մի գյուղ մարդ… մի գյուղ մեր հայրենակիցներից… մի գյուղ մեր մի բուռ ազգից…մի գյուղ մեր Հայրենիքից…
Ողջամիտ բանականությամբ այս իրողությունն ընկալելն ուղղակի սարսափելի…
Չեմ կարողանում հասկանալ, ոչ մի կերպ չի տեղավորվում գլխումս, թե այս ողբերգության պատասխանատուներն ինչ երեսով են նայում իրենց հարազատներին, բարեկամներին, ընկերներին, ոնց են դուրս գալիս տանից, քայլում փողոցում, նայում մեր աչքերին ու շարունակում ապրել՝ կարծես ոչինչ էլ չի եղել… ոչինչ էլ չկա… թվեր են էլի՝ 12, 18, 17… ու արդեն մի ամբողջ գյուղ…
…չկա մի գյուղ…
…ու դեռ հայրենասիրական պաթոսով ճառեր են ասում… հոխորտում… աջ ու ձախ լեզուները շաղ տալիս…
…ամոթ ունեցեք, ուղղակի լռեք… մեր 662 հայրենակից ձեզ էլ չի լսում»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր