Ես՝ Արթուր Ղազինյանս, հրաժարվում եմ բաց տարածքներում, իմ մեքենայի մեջ դիմակ կրելուց և դիմակ չկրելու համար արձանագրված տուգանքները վճարելուց
Արթուր Ղազինյանն ի ֆեյսբուքյան էջում գրում է.
Ես՝ ՀՀ քաղաքացի Արթուր Ղազինյանս, առաջնորդվելով բանականության և խելամտության սկզբունքով, չընդունելով ՀՀ պարետատան ղեկավարի ընդունած որոշումների իրավաչափությունն ու հիմնավորվածությունը, ինչպես նաև խորհրդակցելով հեղինակավոր բժիշկների հետ և համոզվելով, որ բաց տարածքներում դիմակի կրումը չի զսպում նոր կորոնավիրուսի տարածումը և մեծ վնաս է հասցնում մարդու օրգանիզմի իմունային համակարգին և սրտանոթային համակարգի բնականոն գործունեությանը,
Որոշում եմ.
ՀՐԱԺԱՐՎԵԼ
1. բաց տարածքներում և իմ մեքենայի մեջ դիմակ կրելուց;
2. դիմակ չկրելու համար արձանագրված տուգանքները վճարելուց։
Լինելով մասնագիտությամբ իրավաբան և ունենալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ ԵՄ մինչև հաղթական ավարտը հասանելի բոլոր միջոցներով պայքարել բաց տարածքներում դիմակ չկրելու համար արձանագրված բոլոր տուգանքների չեղարկման, իսկ արդեն վճարված տուգանքների ամբողջական վերադարձի համար։
Ես հրաժարվում եմ փորձադաշտ լինել անգրագետ և դիլետանտ իշխանությունների և առողջապահության ոլորտի կառավարիչների համար։
Սա իմ անձնական որոշումն է և պատրաստ եմ կրել անձնական պատասխանատվություն այս որոշման համար։
ՀՀ քաղաքացի, իրավաբան Արթուր Ղազինյան


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր