Տեւական արձակուրդը երկարացնում է կյանքը
Երկարատեւ արձակուրդը դրականորեն է ազդում նյարդային համակարգի վրա եւ նպաստում է երկարակեցությանը: Նման եզրահանգման են եկել Ֆինլանդիայի գիտնականները, ովքեր այդ թեմայով լայնածավալ փորձ են կատարել, հայտնում է Planet-Today-ը:
Հելսինկյան համալսարանի աշխատակիցներն ամփոփել են փորձնական ուսումնասիրության արդյունքները, որին մասնակցել են 1200 կամավորներ: Փորձի մասնակիցները բաժանվել են երկու խմբի` ըստ կենսակերպի եւ արձակուրդի տեւողության: Գիտնականները պարզաբանում են, որ կամավորների մի կեսի առողջությունն ու կենցաղը խստորեն վերահսկվել են մասնագետների կողմից (պարտադիր ֆիզիկական գործունեություն, ծխելու եւ ալկոհոլի չարաշահման արգելք եւ այլն), սակայն նրանք ունեցել են համեմատաբար կարճ արձակուրդ` տարեկան երեք շաբաթից պակաս:
Կամավորների երկրորդ խումբը ոչ մի կերպ չի վերահսկվել, ուստի այդ մարդիկ կարող էին ցանկացած ապրելակերպ վարել: Սակայն արձակուրդի երկարությունը տարեկան ավելի քան երեք շաբաթ է եղել: Գիտափորձը, որը տեւել է քառասուն տարի, ավարտվել է բավական անսպասելի եզրակացություններով:
«Առաջին խմբի կամավորների մոտ դիտարկվեցին ֆիզիկական լավ ցուցանիշներ, ինչպես նաեւ սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականության նվազում, սակայն առաջին խմբում մահացության մակարդակը երեսունյոթ տոկոսով բարձր էր երկրորդից: Վստահ ենք, որ երկար արձակուրդը բարենպաստ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի առողջության վրա, հետեւաբար, ընդհանուր առմամբ, այն երկարացնում է կյանքը»,- ասում են ուսումնասիրության հեղինակները:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում