Իսպանիայում պատրաստվում են խլել դատարկ բնակարանները
Բարսելոնայի քաղաքապետարանը մտադիր է սեփականատերերից խլել քաղաքում տեղակայված մոտ 200 բնակարան, եթե դրանք եւս մեկ ամիս դատարկ մնան: Այդ մասին հայտնում է Noticia.ru-ն:
Բոլոր օբյեկտները պատկանում են խոշոր ընկերություններին եւ կազմակերպություններին, մոտ կեսը՝ իսպանական Sareb պետական բանկին, որը հատուկ ստեղծվել է խնդրահարույց եւ պահանջարկ չունեցող անշարժ գույքը կառավարելու համար: Կայքի տեղեկություններով՝ բնակարանները արդեն երկու տարի դատարկ են, եւ այժմ նրանց տերերին տրվել է վերջնագիր՝ կա՛մ ինչ-որ մեկը զբաղեցնում է բնակելի տարածքը, կա՛մ դրանք անցնում են քաղաքային իշխանությունների տրամադրության տակ:
Գնորդներ կամ վարձակալներ գտնելու համար սեփականատերերին տրվել է 30 օր: Տեսանելի ապագայում Բարսելոնայի քաղաքապետարանը մտադիր է որոշել պահանջարկ չունեցող անշարժ գույքի եւս 230 օբյեկտների ճակատագիրը:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում