ՌԴ-ն հուսով է, որ հայ-ադրբեջանական սահմանագոտու իրավիճակը կկարգավորվի. Պեսկով
ՌԴ-ն հուսով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակը կկարգավորվի հնարավորինս արագ, եւ այս հակամարտության շուրջ զգայական ֆոնը կվերադառնա նորմալ հուն: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով տեղեկությունները Մոսկվայում առեւտրի վրա այս հակամարտության ազդեցության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է, որ թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիները, որոնք ՌԴ քաղաքացիություն ունեն, ռուսաստանյան հանրության հարգարժան անդամներն են, բայց ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան չի կարող այս [ռուսաստանցի] քաղաքացիներին անտարբեր թողնել:
«Մենք հույս ունենք, որ իրավիճակը որքան հնարավոր է արագ կկարգավորվի, եւ այսպիսով զգայական ֆոնը կվերադառնա նորմալ հուն»,- շեշտել է Պեսկովը:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Լսելու և արձագանքելու պատրաստակամությունը որքան կենսական է փրկարարի, նույնքան էլ՝ երաժշտի համար․ Հայ...