Կորոնավիրուսով հիվանդացության վեց հիմնական ձեւ է առանձնացվել
Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականների կողմից առանձնացվել է կորոնավիրուսով հիվանդացության վեց հիմնական ձեւ։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Ձեւերից յուրաքանչյուրը տարբերվում է մյուսներից իր հատուկ ախտանշաններով եւ ըստ այդմ հնարավոր է դառնում ասել, թե արդյոք կա վտանգ լուրջ բարդությունների առաջացման համար։
Այսպես, առաջին եւ երկրորդ տիպը կորոնավիրուսով հիվանդացության, կոչվում է նաեւ «գրիպանման»։ Այս դեպքում հիվանդացածները ունենում են գլխացավ, հոտի զգացողության կորուստ, հազ, եւ ցավ կոկորդում։ Առաջին տիպի դեպքում հնարավոր է նաեւ մկանային ցավ ու կրծքավանդակային ցավ, իսկ երկրորդի դեպքում՝ խռպոտություն, տենդ եւ ախորժակի կորուստ։
Երրորդ տիպը կոչվում է «ստամոքսա-աղիքային» եւ առաջանում է դիարեյա, ախորժակի կորուստ, կրծքավանդակի ցավ։ Հազն այս դեպքում բացակայում է։ Չորրորդ տիպը նաեւ կոչվում է «հոգնածության զգացողության» տիպ։ Այս դեպքում առկա է գլխացավ, հոտի զգացողության կորուստ, հազ, տենդ, խռպոտություն, կրծքավանդակի ցավ, հոգնածություն, վատ ինքնազգացողություն։ Մասնագետները ծանր են համարում հատկապես հինգերորդ եւ վեցերորդ տիպերը։
Հինգերորդ տիպը կոչվում է «գիտակցության խառնաշփոթի» տիպ։ Այս տիպին հատուկ ախտանշաններն են՝ գլխացավերը, հոտի զգացողության կորուստը, ախորժակի կորուստը, հազի առկայությունը, տենդի առկայությունը, կոկորդի եւ կրծքավանդակի ցավերը, հոգնածությունը, խռպոտությունը եւ գիտակցության հետ կապված խնդիրները։ Եվ վերջապես, վեցերորդ տիպը կոչվում է «շնչառական» տիպ։ Այն աչքի է ընկնում գլխացավերով, հոտի զգացողության բացակայությամբ, ախորժակի կորուստով, դիարեյայի առկայությամբ, շնչարգելությամբ, փորացավով, կոկորդի եւ կրծքավանդակի ցավով։ Առկա է նաեւ մկանային ցավ, գիտակցության հետ կապված խնդիր եւ խռպոտություն։


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար