Սահմանին հետաքննության մեխանիզմների ներդրումը բանակցությունների վերսկսման կարևոր երաշխիք կարող է դառնալ. Տիգրան Աբրահամյան
Սահմանին հետաքննության մեխանիզմների ներդրումը մեզ երաշխավորված անվտանգություն չի ապահովի, սա հասկանալի է, սակայն հնարավորություն է որոշակիորեն չեզոքացնելու առկա ռիսկերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կեnտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Այս մեխանիզմների ներդրումը դեռևս չի հաջողվում քննարկումների առաջնային օրակարգ բերել, սակայն այս փուլում, բանակցությունների վերսկսման կարևոր երաշխիք կարող է դառնալ: Այս տեսանկյունից միջնորդ երկրները ևս մեծ անելիքներ ունեն:
Հիշեցնեմ, որ այս համակարգի ներդրման թեման ակտիվ քննարկումների փուլ մտավ 2014-16 ժամանակահտվածում, երբ Հայաստանի ու Արցախի սահմանին ակտիվ դիվերսիոն, հրետանային մարտեր էին ընթանում:
Ապրիլյան մարտական գործողություններից հետո այն դարձավ բանակցությունների առաջնային օրակարգ՝ ամրագրվեց, վերահաստատվեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներով:
2018-ին այն մի շարք գործոններով պայմանավորված երկրորդ պլան մղվեց, սակայն ներկայումս Հայաստանի ներկայիս իշխանությունները կրկին փորձում են օրակարգ վերադարձնել: Թե դա որքանով կհաջողվի՝ ժամանակը ցույց կտա»,-գրել է Տիգրան Աբրահամյանը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...