Ֆրանսիան հայտնել է Թեհրանում խոցված ուկրաինական ինքնաթիռի սեւ արկղերի ստացման մասին
Թեհրանում Իրանի ԶՈՒ կողմից սխալմամբ խոցված «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ավիաընկելությանը պատկանող ուղեւորատար ինքնաթիռի սեւ արկղերը տեղափոխվել են Ֆրանսիա, հայտնել են Ֆրանսիացի հետաքննիչները, հաղորդում է AFP-ը։
Ֆրանսիայի հետաքննությունների եւ քաղավիացիայի անվտանգության վերլուծության բյուրոյից հայտնել են, որ սեւ արկղերը կգտնվեն գործակալությունում երկուշաբթվանից, եւ դրանց ուսումնասիրությամբ կզբաղվի 20 փորձագետից կազմված միջազգային խումբը։
«Սեւ արկղերը տեղաափոխվել են Փարիզ երեկոյան ավիացիոն կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչների եւ դատավորների կողմից, եւ դրանց վերծանումը կմեկնարկի երկուշաբթի»,-ավելի վաղ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհսեն Բահարվանդը։
Հիշեցնենք, որ ուկրիանիական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը կործանվել է հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի օդանավակայանի թռիչք կատարելուց հետո։ Ուղեւորատար ինքնաթիռը խոցվել էր իրանցի զինվորականների արձակած հրթիռի միջոցով։ Աղետի հետեւանքով զոհվել է 176 մարդ։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում