ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ․ Համանախագահները պետք է լինեն թափանցիկ և ակտիվ
Հուլիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով զինված միջադեպի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջեյմս Գիլմորը։
Գիլմորը ուշադրություն է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանին խնդրի վրա՝ նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություններ են տարածել՝ կոչ անելով երկու կողմերին ջանքեր գործադրել էսկալացիայի նվազեցման ուղղությամբ, զերծ մնալ բորբոքող հռետորաբանությունից և իրավիճակը տեղում փոխելու ցանկացած փորձից:
«Ես ուզում էի, որպեսզի այսօր հավաքված բոլոր երկրները տեղյակ լինեն այս մամուլի հաղորդագրության բովանդակության մասին: Այժմ ես, խոսելով իմ անձնական տեսանկյունից, հայտարարում եմ՝ կարևոր է, որ համանախագահները լինեն թափանցիկ և ակտիվ և գտնվեն այնպիսի դիրքում, որպեսզի օգնեն կողմերին միջնորդությամբ։
Անցած երկու օրվա ընթացքում ինչպես պետքարտուղար Մայք Պոմպեոն, այնպես էլ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հանդես եկան հայտարարություններով, որոնցում ԱՄՆ-ը խստագույնս դատապարտում էր սահմանի երկայնքով բռնությունները և կողմերին հորդորում անհապաղ դադարեցնել ուժի օգտագործումը և խստորեն պահպանել հրադադարը: Միացյալ Նահանգները պատրաստակամ է օգնելու կողմերին ղարաբաղյան հակամարտության տևական խաղաղ կարգավորմանը հասնելու համար, և մենք կլինենք ակտիվ այդ նպատակին հասնելու ջանքերում»,- ասել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչը:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Լսելու և արձագանքելու պատրաստակամությունը որքան կենսական է փրկարարի, նույնքան էլ՝ երաժշտի համար․ Հայ...