Քանյե Ուեսթն ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ամերիկացի ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթն ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։ Այս մասին են վկայում հանձնաժողովի հրապարակած տվյալները, գրում է The Guardian-ը։
Նշվում է, որ ռեփերն իր նախընտրական արշավը կվարի Օքլահոմա նահանգի «Քանյե 2020» կոմիտեից։
Այս լուրը հրապարակվել է New York Magazine-ի Intelligencer բաժնում տեղ գտած հոդվածից մեկ օր անց: Հիշեցնենք, որ հոդվածում նշվել էր, որ Ուեսթը «հրաժարվել է նախագահ դառնալու մտքից»։
Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը հուլիսի 4-ին հայտարարել էր, որ մտադիր է պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար։
Ուեսթն առաջին անգամ նախագահ դառնալու իր մտադրության մասին հայտարարել էր 2015 թվականին MTV Video Music Awards-ում ելույթի ժամանակ:
Թեև ԱՄՆ քաղաքական համակարգի առանձնահատկություններից ելնելով նախագահի պաշտոնի լուրջ հավակնորդներ են միայն Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները (այս ընտրություններում՝ Թրամփն ու Բայդենը), սակայն կան դեպքեր, երբ այլ կուսակցությունների կամ անկախ թեկնածուները զգալի թվով ձայներ են հավաքել: Վերջին նման դեպքը գրանցվել է 1992թ.-ին, երբ գործարար Ռոսս Պերոն 19% ձայն էր ստացել:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում