Այսօր «պացեմությունն» այն աստիճան խայտառակված գաղափար է, որ թերևս արդեն վտանգավոր էլ չէ
Տարիներ ի վեր՝ ես հանրային կյանքն ընկալում եմ որպես գաղափարների հավերժական բախում ու կռիվ։ Մենք միշտ տեսնում ենք մարդկանց․ նրա՛նք են տեսանելի դերակատարները, բայց հազվադեպ ենք կարողանում մտովի «անջատել» մարդկանց ու տեսնել «չոր» գաղափարները։
Տարիներ ի վեր՝ մեր հանրային կյանքի կարևորագույն գաղափարական բախումը, պայմանական ասած, «պատերազմի պատրաստվողների» և «խաղաղության պատրաստվողների» միջև էր (անվանենք լատիներեն՝ para bellum-ներ և para pacem-ներ): Եվ տարիներ ի վեր «պացեմությունը» շատ մոդայիկ էր․ այդ գաղափարախոսությանը հաջողվել էր իրեն ասոցացնել առաջադիմության, իրավականության, բարեկեցության հետ։
Իսկ այսօ՞ր։ Այսօր «պացեմությունն» այն աստիճան խայտառակված գաղափար է, որ թերևս արդեն վտանգավոր էլ չէ։ Այն պարտվել է հենց գաղափարակա՛ն տիրույթում․ այլևս ո՛չ առաջադիմության հետ է ասոցացվում, ո՛չ իրավականության, և ոչ էլ բարեկեցության։
«Պացեմությունն» այն աստիճան խայտառակված գաղափար է, որ այդ խայտառակությունը մեխանիկորեն տարածվում է «պացեմության» հիմնական հովանավորի՝ Եվրոպայի վրա, որը ՄԵԶ «խաղաղության էր պատրաստում», իսկ ազերիներին՝ ոչ։
«Պացեմությունն» այն աստիճան խայտառակված գաղափար է, որ դրա նախկին մոլի տարածողներից շատերը հիմա կա՛մ հակառակ դիրքերից են հանդես գալիս, կա՛մ պարզապես լռում են։
«Խաղաղությու՞ն ես ուզում։ Պատրաստվի՛ր պատերազմի»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր